«Աղջիկն շտապում է ժամադրության» (ռուս.՝ «Девушка спешит на свидание»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ սև-սպիտակ ֆիլմ[2], որը բեմադրել է Միխայիլ Վերները և ռեժիսոր-դեբյուտանտ Սերգեյ Սիդելյովը[3]։ Պրեմիերան կայացել է 1936 թվականի օգոստոսի 23-ին։ 1987 թվականին ֆիլմն ամբողջությամբ վերահնչյունավորվել է, բացառությամբ Եֆրեմ Ֆլաքսի երգի, ինչի մասին նշվում է ֆիլմի վերջին լուսագրերում։
Մոսկվա, 1930-ական թվականների կեսեր։ Պրոֆեսոր Լեոնիդ Սերգեևիչ Ֆեոդորով և կոշկագործ «Մոսկոոմպրոպսոյուզի» (ֆիլմի մեկ այլ դրվագում կազմակերպության անվանումը հնչում է արդեն ինչպես «Москусткожремобувь») Նիկոլայ Նիկոլաևիչ Գուրովը, թողնելով իր կանանց Մոսկվայում, մեկնում են առողջարանային Եսենտուկի։ Երկուսն էլ մոռացել են տանը անձնագրերը, և կանայք գնում են փոստ, որպեսզի ուղարկեն դրանք։ Փոստով առաքող աղջիկը գրանցելիս միաժամանակ հեռախոսով պայմանավորվում է ժամադրության մասին և շփոթում ծրարները։ Արդյունքում Գուրովն ստանում է պրոֆեսոր Ֆեոդորովի անձնագիրը, իսկ պրոֆեսորը` կոշկագործի։ Կատակերգական թյուրիմացություններից հետո ամեն ինչ բացատրվում է տուժածների կանանց՝ առողջարան ժամանելուց հետո։