Jump to content

Իոնային շառավիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոնային շառավղի պատկերը

Իոնային շառավիղ, իոնական միացություններում իոնների չափերը և միջատոմական հեռավորությունը բնորոշող պայմանական մեծություն։ Իոնային շառավղի արժեքը օրինաչափորեն կախված է պարբերական համակարգում տարրի գրաված տեղից։ «Իոնային շառավիղ» հասկացությունը հիմնված է ադիտիվության սկզբունքի վրա, այսինքն այն ենթադրության, որ իոնների չափերը կախված չեն մոլեկուլների և բյուրեղների բաղադրությունից։ Դրա համար էլ իոնային շառավիղների համակարգը կազմելու համար բավական է իմանալ գոնե մեկ իոնի չափը։ Փորձով հնարավոր է ստանալ միայն կապի երկարությունը, իսկ իոնային շառավղի մեծությունը որոշելու համար միջատոմական հեռավորությունը բաժանում են առանձին իոնին համապատասխան մասերի, որի ժամանակ անխուսափելի են ենթադրությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 378