Իոնային էմիսիա
Արտաքին տեսք
Իոնային էմիսիա, պինդ մարմնի կամ հեղուկի մակերևույթից իոնների առաքումը վակուում կամ գազային միջավայր։ Նյութի մակերևույթից պոկվելու համար իոնին անհրաժեշտ էներգիան կարող է հաղորդվել տաքացնելիս (ջերմաիոնային էմիսիա), ինչպես նաև այլ իոնների փնջով (իոնի իոնային էմիսիա, որի ինտենսիվությունը կախված է նյութի տեսակից, ջերմաստիճանից, իոնների կինետիկ էներգիայից են), էլեկտրոններով (էլեկտրոնի իոնային էմիսիա, որը տեղի է ունենում հարվածող էլեկտրոնների կինետիկ էներգիայի մի մասի հաշվին) կամ ֆոտոններով (ֆոտոդեսորբում, որը տեղի է ունենում, երբ ֆոտոնների կլանման հետեանքով նյութի մոլեկուլները տրոհվում են իոնների կամ ատոմներն ու մոլեկուլները իոնացվում են, և առաջացած իոնների մի մասը պոկվում է նյութի մակերեույթից) նյութը ռմբակոծելու միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 378)։ |