Իոանե Շավթելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոանե Շավթելի
վրաց.՝ იოანე შავთელი
Ծնվել է1150
Վախճանվել է1215
Մասնագիտությունբանաստեղծ
Ուշագրավ աշխատանքներԱբդուլմեսիանի և Q48769800?
 Ioane Shavteli Վիքիպահեստում

Իոանե Շավթելի (վրաց.՝ იოანე შავთელი, 1150 - 1215), վրացի բանաստեղծ, ներբողագիր։

Համարվում է «Աբդուլմեսիանի» (վրաց.՝ აბდულმესიანი) պոեմի հեղինակը։ Վրաց բանասերներից ոմանք գտնում են, որ այն նվիրված է Թամար թագուհուն և նրա ամուսնուն՝ Դավիթ Սոսլանին։ Մյուսները՝ Թամար թագուհուն և Դավիթ IV Շինարարին։ Պոեմը գրվել է 1203-1207 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, Բասենի նշանավոր ճակատամարտում վրացական զորքերի հաղթանակի տպավորությամբ։ Բավական վերամբարձ ոճով գրված ներբող է։ Հեղինակն օգտագործել է չախրուխաուլի վանկաչափը։

«Աբդուլմեսիանին» աղճատված վիճակում մեզ է հասել 18-19-րդ դարերի գրչությամբ[1][2]։

Իոանե Շավթելին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբդուլմեսիանի (հատվածներ)։ Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 11-13։ Թարգմ.՝ Վաղարշակ Նորենց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ., գիրք Ա, Ե., ԵՊՀ հրատ., 2007, էջ 32-33։
  2. Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 409։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոանե Շավթելի» հոդվածին։