Իշխան Խաչատրյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշխան Խաչատրյան
Khachatryan Ishkhan.jpg
Ծնվել է հունվարի 19, 1947(1947-01-19)
Մարտունի, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է դեկտեմբերի 4, 2010(2010-12-04) (63 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Իշխան Գվիդոնի Խաչատրյան (հունվարի 19 1947 - դեկտեմբերի 4 2010), հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ դոկտոր (1982), պրոֆեսոր (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականին Մարտունիում։ 1964 թ. ավարտել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1969 թ. ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ։ 1977 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, 1988 թ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, 1982 թ. ավագ գիտաշխատողի, 1991 թ. պրոֆեսորի կոչում։

Խաչատրյանը 1971-1989 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, 1989 թ. սկսած՝ Երևանի պետական համալսարանում։ Սկսած 1979 թ. դասավանդել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, մինչև 1989 թ. համատեղության կարգով, այնուհետև որպես հիմնական աշխատող՝ դիֆերենցիալ հավասարումներ ամբիոնի վարիչ պաշտոնում[1]։

Հրատարակել է մեկ մենագրություն, համահեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի, ունի 32 գիտական ձեռնարկ։

Գիտական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատրյանի գիտական հոդվածները հիմնականում վերաբերվում են դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսության ուղիղ և հակադարձ խնդիրներին, ինչպես նաև դրանց կիրառություններին մաթեմատիկական ֆիզիկայի ոչ գծային որոշ դիֆերենցիալ հավասարումների լուծման հարցում։ Նրա կողմից լուծվել է բարձր կարգի երկանդամ դիֆերենցիալ օպերատորի վերականգման խնդիրը ըստ օպերատորի սեփական արժեքների։ Խաչատրյանին հաջողվել է պարզել բարձր կարգի դիֆերենցիալ հավասարումների համար ձևափոխության օպերատորի գոյության պայմանները և լուծել բարձր կարգի դիֆերենցիալ օպերատորների համար ցրման հակադարձ խնդիրը։ Մասնավորաբար, դուրս է բերել առնչություն ցրման տվյալների միջև, որի ստացման մեթոդը կիրառել է նաև մատրցային պոտենցիալով Շտուրմ-Լիուվիլի օպերատորի համար, և այդ դեպքում, ի տարբերություն հայտնի առնչության, ստացել է ավելի ընդհանուր, եզրային պայմանների նկատմամբ անփոփոխ տեսքի և նոր բովանդակություն կրող առնչություն, որն իրենից ներկայացնում է ցրման տվյալներով կառուցված որոշակի օպերատորի ինդեկսի համար բանաձև։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]