Իշլերի տորթ
Արտաքին տեսք
Իշլերի տորթ, Ավստրիայում հայտնի հրուշակեղեն։ Այն կազմված է երկու թխվածքաբլիթից, որոնք ունեն 5-8 սմ տրամագիծ և միացված են շոկոլադե սերուցքով ու ծածկված շոկոլադե ջնարակով։ Վերևից Իշլերի տորթը սովորաբար ծածկված է լինում պիստակով։ Շատ է օգտագործվում Սուրբ Ծննդյան տոնին։ Իշլերի տորթի բաղադրատոմսը ստեղծվել է 1950 թվականին գերմանացի հրուշակագործ Ռիխարդ Կուրտի կողմից։ Շուտով իշլերի տորթեր ձեռք են բերել ժողովրդականություն ամբողջ Ավստրիայում, այժմ բոլոր ավստրիալական խոհանոցային գրքերում հանդիպում է իշլերի տոթի բաղադրատոմսը։ Իշլերի տորթի բաղադրատոմսի համար 1958 թվականին Ռիխարդ Կուրտը պարգևատրվեց ոսկե շքանշանով։ 1959 թվականին կոմպոզիտոր Օյգեն Բրիկսելը գրեց «Իշլերի տորթեր» վերնագրով վալսը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eva Mayer-Bahl u. Karl Schuhmacher (Verf.), Josef Zauner (Hrsg.)։ Das große Buch der österreichischen Mehlspeisen. Süße Traditionen von der Kaiserzeit bis heute; München։ BLV, 1997, ISBN 3-405-15175-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]