Ինչպես պանը ձի դարձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես պանը ձի դարձավ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդր Տատարսկի
ՍցենարիստԱլեքսանդր Տատարսկի
ՀնչյունավորումԱլեքսեյ Բատալով, Ալեքսանդր Լենկով, Ալեքսանդր Պոժարով, Յուլյա Ռութբերգ, Սերգեյ Բատալով և Վալերի Չիգլյաև
ԵրաժշտությունԼև Զեմլինսկի
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն800 վայրկյան
Թվական2004

Ինչպես պանը ձի դարձավ (ռուս.՝ Как пан конём был), ռուսական տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծվել է «Օդաչու» ստուդիայում, 2004 թվականին։ Ռեժիսորները` Ալեքսանդր Տատարսկին և Վալենտին Տելեգինը, մուլտֆիլմն ստեղծել են հիմնվելով բելառուսական ժողովրդական հեքիաթի վրա։ Նմանատիպ սյուժե գոյություն ունի լատվիական և հունգարական ֆոլկլորներում, սակայն հունգարական տարբերակում կալվածատիրոջ փոխարեն հանդես է գալիս քահանան։

Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ խոսքերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում` Բելառուս»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի գյուղում ապրում էր չար ու ագահ մի պան։ Նա ստիպում էր իր աշխատակիցներին անել այնպիսի ծանր աշխատանք, որը սովորաբար ձիերն էին անում, անգամ չէր կերակրում նրանց և չէր թողնում հանգստանալ։ Տան ոգին բարկանում է այդ անարդարությունից և ազնվականին ձի է դարձնում, այնուհետև ձիուն տալիս է աշխատողներին այն պայմանով, որ օգտագործեն նրան ամենածանր աշխատանքում է և չկերակրեն։ Մի չար գիշեր կալվածք գողեր են մտնում և գողանում են նիհարած ձիուն, հետո վաճառում են նրան կոշկակարին։ Ձին վախենում է և փախչում, վերադառնում է տուն և և բանջարանոցում սկսում կաղամբ ուտել։ Հետո տան ոգին նրան նորից պան է դարձնում։ Դրանից հետո պանը բարիանում է և իր աշխատակիցներին չի նեղացնում, բայց այդպես էլ ձի չի գնում։

Պրեմիերա և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005`«Гора самоцветов» շարքի 11 ֆիլմերի պրեմիերան[1] կայացել է 2005 թվականի փետրվարին, Անիմացիոն կինոյի 10-րդ բաց փառատոնի ժամանակ Սուզդալում[2]։
  • 2005` Անիմացիոն կինոյի 10-րդ բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ (2005)[3]։
  • 2006` Կինեմատգրաֆիայի ոլորտում «Ոսկե արծիվ» ազգային մրցանակ, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Награды проекта «Гора Самоцветов»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Итоги X ОРФАК «Суздаль-2005».13.02.2005
  3. «Итоги ОРФАК Суздаль-2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]