Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները
Mister Grinch - ARIA Patisserie.jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն և Christmas fiction?
ՀեղինակԹեոդոր Սուս Գեյսել
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Գրվել է1957
Հրատարակություննոյեմբերի 24, 1957
ՆախորդIf I Ran the Circus?
ՀաջորդԿատուն գլխարկում

«Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» (անգլ.՝ How the Grinch Stole Christmas!), ամերիկացի մանկագիր Թեոդոր Սուս Գեյսելի հեքիաթը։ Գիրքը քննադատում է Սուրբ ծննդյան առևտրականացումը[1] (բնօրինակում գրքի գործողությունները տեղի են ունենում հենց Սուրբ ծննդին)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինչը վնասակար, փնթփնթան, քարանձավային կանաչ հրեշ է «երկու անգամ ավելի փոքր» սրտով, որն իր շան հետ ապրում է ձյունապատ լեռան վրա՝ ուրախ ու բարյացակամ քաղաքից հյուսիս։ Ամեն տարի Սուրբ ծննդին ավելի ու ավելի է մեծանում Գրինչի ատելությունը քաղաքի երջանիկ բնակիչների նկատմամբ։ Նրանք նվերներ էին տալիս իրար, ուրախանում տոնական խնջույքներում և երգում իրար ձեռք բռնած, ինչն ամենից շատ էր զայրացնում չար հրեշին։ Մի անգամ Գրինչը որոշում է խանգարել Սուրբ ծննդի տոնակատարությունը։ Հագնվելով Ձմեռ պապի նման՝ նա մտնում է քաղաքացիների տներ ու գողանում նրանց նվերները, ուտելիքն ու զարդարանքները։ Սակայն վերջնական արդյունքում Գրինչը հասկանում է, որ այդ տոնի իմաստը նվերները չեն։ Զղջալով իր արածի համար՝ չարագործը որոշում է նվերները վերադարձնել մարդկանց, և վերջիններս ընդունում են նրան։

Ստեղծում և հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Սուսն սկսել է աշխատել Գրինչի մասին ստեղծագործության վրա 1957 թվականի սկզբին։

Նա կարճ ժամանակ առաջ էր վերջացրել «Գլխարկով կատուն» և եղել էր «Begginer Books»-ի հիմնադիրների շարքում Ֆիլիսի, Բենետ Սերֆի ու իր կնոջ՝ Հելեն Պալմերի հետ։ Հելենը, որը մշտապես առողջական խնդիրներ ուներ, այնուամենայնիվ հանդես է եկել որպես ամուսնու գրքի ոչ պաշտոնական խմբագիր[2]։

Գեյսելը գիրքը գրել է արագ, մեծ մասն ստեղծվել է մի քանի շաբաթվա ընթացքում[3]։ Կենսագիրները գրում են, որ Գրինը «ամենաթեթև գիրքն է հեղինակի կարիերայում՝ չհաշվելով, իհարկե, նրա վերջաբանը»[2]։ Հեղինակը խոստովանել է, որ վերջաբանը գրվել է դժվարությամբ, երեք ամիս անց, երբ ինքն արդեն հուսահատվել էր, և քիչ էր մնում, որ փչացնի պատմությունը[2]։

1957 թվականի մայիսի կեսերին գիրքն ավարտվել է, և Գեյսելը վերցրել է մեկամսյա արձակուրդ և մեկնել Հավայի, որտեղ նա ստուգել է տեքստը հրատարակչություն ուղարկելուց առաջ[2]։

Գիրքը լույս է տեսել 1957 թվականի դեկտեբերին[1]։ Գեյսելն այն ձոնել է Թեոդոր «Թեդի» Օուենսին՝ իր զարմուհի Փեգի Օուենսի մեկամյա որդուն[2]։

Ադապդացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 – «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» անիմացիոն ֆիլմ, ռեժիսոր՝ Չակ Ջոնս, հնչյունավորող՝ Բորիս Կառլոֆ, Գեյսելն ինքն է գրել մուլտֆիլմի երգերի տեքստերը։
  • 1998 – Երաժշտական բեմական տարբերակն ստեղծվել է «Գլոբուս» թատրոնի կողմից, Սան Դիեգո։ Այն բեմադրվել է նաև Բրոդվեյում և մասնակցել 2008 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած շրջագայությանը։ Հյուսիսամերիկյան շրջագայությունն սկսվել է 2010 թվականի աշնանը, բեմադրությունը դարձել է ամենամյա իրադաձություն[4],
  • 1999 – թողարկվել է «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» աուդիոգիրքը,
  • 2000 – Ռոն Հովարդի «Գրինչը՝ Ծննդյան տոների գողը» լիամետրաժ ֆիլմ, որում գլխավոր դրը կատարում է Ջիմ Քերրի,
  • 2009 – Ինտերակտիվ էլեկտրոնային գիրք iPhone-ի համար[5],
  • 2018 – «Գրինչը՝ Ծննդյան տոների գողը» 3D անիմացիոն լիամետրաժ ֆիլմ, Illumination Entertainment ստուդիա, ռեժիսոր՝ Փիթ Քենդլենդ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Philip Nel, Dr. Seuss: American Icon (A&C Black) էջ 130 — 326 էջ, ISBN 9780826417084։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Morgan, Neil; Morgan, Judith Giles Dr. Seuss and Mr. Geisel: a biography. — New York: Da Capo Press, 1996. — С. 157–158. — ISBN 978-0-306-80736-7
  3. MacDonald, Ruth Dr. Seuss. — Twayne Publishers, 1988. — ISBN 0-8057-7524-2
  4. «Dr. Seuss' How the Grinch Stole Christmas The Musical» (en-US)։ Վերցված է 2017-12-22 
  5. Broida Rick։ «'How the Grinch Stole Christmas' dazzles on iPhone»։ Cnet։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013 
  6. Kit Borys (փետրվարի 7, 2013)։ «'How the Grinch Stole Christmas' Remake in the Works at Universal»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 7, 2013