Ինոգ Մբիկուսիտա-Լևանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինոգ Մբիկուսիտա-Լևանիկա
 
Կուսակցություն՝ Movement for Multi-Party Democracy?
Կրթություն՝ Նյու Յորքի համալսարան, Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց և Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 10, 1943(1943-07-10) (80 տարեկան)
Ծննդավայր Մոնգու, Զամբիա
Քաղաքացիություն  Զամբիա

Նորին գերազանցություն դոկտոր Ինոգ Մբիկուսիտա-Լևանիկա (անգլ.՝ Inonge Mbikusita-Lewanika, հուլիսի 10, 1943(1943-07-10), Մոնգու, Զամբիա), զամբիացի քաղաքական գործիչ, որը ԱՄՆ-ում ծառայում է որպես Զամբիայի Հանրապետության դեսպան։ 2003 թվականի փետրվարի 26-ին նա իր հավատարմագրերը հանձնեց Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինոգ Մբիկուսիտա-Լևանիկա

Դոկտոր Լևանիկան, ով սովորել է Նյու Յորքի համալսարանում, իր կարիերան սկսել է որպես ուսուցիչ։ Նրա բարձրագույն կրթությունը սկսվել է 1964 թվականին, երբ Կալիֆորնիայի Պոլիտեխնիկական պետական համալսարանից հաջորդ տարի ստացավ տնային տնտեսության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Տարրական կրթության ոլորտում նրա դոկտորի աստիճանը եկել է Նյու Յորքի համալսարանից[1]։

Զամբիայի համալսարանում եղել է դասախոս և կրթության պրոֆեսոր։ Հետագայում նա աշխատանքի է անցել ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ որպես Աֆրիկայի տարածաշրջանային խորհրդատու։ 1991 թվականին նա ընտրվել է Բազմակուսակցական Ժողովրդավարության շարժման պառլամենտում, որը 1972 թվականից ի վեր առաջին բազմակուսակցական քվեարկությունն էր։ 2003 թվականին ԱՄՆ-ում նշանակվել է դեսպան, իսկ 2006 թվականին իր երկրի աունից կատարած աշխատանքի համար ճանաչվել է «տարվա դեսպան»[2]։ 2008 թվական նա դեռ ծառայում էր որպես դեսպան[2]։ Նա պառլամենտի անդամ էր մինչև 2001 թվականը[2]։ Նա 2001 թվականին Զամբիայի նախագահի պաշտոնի ընտրություններում հաղթողի հավակնորդ երկու կանանցից մեկն էր։ Ընտրություններից հետո նա դարձել է Զամբիայի նախագահ Լևի Մվանավասիի դեսպանը և հատուկ դեսպանորդը։ Այդ ժամանակ Լևի Մվանավասին Աֆրիկյան Միության նախագահն էր[2]։

2009 թվականին իր ալմա մատերից՝ Կալիֆորնիայի Պոլիտեխնիկական պետական համալսարանից ստացել է Իրավունքի դոկտորի աստիճան[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա թագավոր Լևանիկա II Բարոցելենդցիի դուստրն է։ Նրա եղբայրը՝ Ակաշամբաթվա Մբիկուսիտա-Լևանիկան, նույնպես քաղաքական գործիչ է[3]։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Inonge Mbikusita-Lewanika Արխիվացված 2013-09-05 Wayback Machine, California Polytechnic State University, San Luis Obispo, Retrieved 2 February 2016
  2. 2,0 2,1 2,2 2,3 Her Excellency Dr. Inonge Mbikusita-Lewanika of Zambia Արխիվացված 2016-02-02 Wayback Machine, AfricaFiles.org, Retrieved 2 February 2015
  3. Lozi (Barotseland) genealogy, Retrieved 2 February 2016