Զամբիայի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամբիայի Հանրապետության նախագահ
Զամբիայի նախագահի դրոշը
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Հակաինդե Հիչիլեմա

սկսած օգոստոսի 24, 2021 թվականից
ՏիտղոսՆորին Գերազանցություն
Պարոն Նախագահ
ՆստավայրՆախագահական նստավայր
Պաշտոնավարման ժամկետ5 տարի, մեկ անգամ երկարաձգվող
Անդրանիկ պաշտոնավարՔենեթ Կաունդա
Ձևավորումհոկտեմբերի 24, 1964
ՏեղակալԶամբիայի փոխնախագահ
Աշխատավարձտարեկան 1,280,299 Զամբիական կվաչա (63,100 ԱՄՆ դոլար)[1]
Կայքhttps://www.sh.gov.zm/

Զամբիայի նախագահ, Զամբիայի պետության գլուխը և կառավարության ղեկավարը։ Այս պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է Քենեթ Կաունդան՝ 1964 թվականի անկախությունից հետո։ 1991 թվականից, երբ Կաունդան լքեց նախագահի պաշտոնը, ևս յոթ մարդ զբաղեցրել է այս պաշտոնը՝ դոկտոր Ֆրեդերիկ Չիլուբան, Լևի Մվանավասան, Ռուփիա Բանդան, Մայքլ Սատան, Էդգար Լունգուն և ներկայիս նախագահ Հակաինդե Հիչիլեման, ով հաղթեց 2021 թվականի նախագահական ընտրություններում։ Բացի այդ, գործող նախագահի պաշտոնակատար Գայ Սքոթը ժամանակավոր պաշտոնավարել է նախագահ Մայքլ Սատայի մահից հետո։

1991 թվականի օգոստոսի 31-ից նախագահը նաև կառավարության ղեկավարն է, քանի որ վարչապետի պաշտոնը վերացվել է Կաունդայի նախագահական ժամկետի վերջին ամիսներին՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցություններից հետո։

Նախագահական ժամկետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 1991 թվականից սկսած Զամբիայի Սահմանադրությունը երկու ժամկետ ունի նախագահության համար։ 2001 թվականին փորձ է արվել փոխել Չիլուբայի պաշտոնավարման ժամկետները, սակայն դա չի իրականացել[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ռոդեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Բրիտանիայի Հյուսիսային Ռոդեզիա գաղութը անջատվեց Հարավային Ռոդեզիայից և Բրիտանական Հարավ-Աֆրիկյան ընկերության կառավարումից, պետության ղեկավարը դարձավ բրիտանական միապետը, որը գաղութում ներկայացված էր Հյուսիսային Ռոդեզիայի նահանգապետի կողմից, որն իրականացնում էր գործադիր իշխանությունը որպես պետության և կառավարության ղեկավար։ 1964 թվականին Հյուսիսային Ռոդեզիայի համընդհանուր ընտրություններում ստեղծվում է Հյուսիսային Ռոդեզիայի վարչապետի գրասենյակը՝ անկախության հռչակումից առաջ կառավարության ղեկավար դառնալու համար։ 1964 թվականի մայիսի 19-ին Համագործակցության հարաբերությունների գծով պետքարտուղար Դունկան Սանդիսը հայտարարում է, որ Հյուսիսային Ռոդեզիան անկախանալու է նախագահի գլխավորությամբ։ Առաջին նախագահի ընտրությունն անցկացվում է Օրենսդիր խորհրդի ընտրված անդամների գաղտնի քվեարկությամբ[3]։

Զամբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախությունից և երկիրը Զամբիա վերանվանելուց հետո վարչապետ Քենեթ Կաունդան ընտրվեց որպես առաջին նախագահ։ Վերացվում է նաև վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը դառնում է գործադիր պաշտոն[4]։ Սկզբնական շրջանում երկիրը կառավարվելու էր որպես բազմակուսակցական ժողովրդավարական երկիր։ Սակայն, Միացյալ ազգային անկախություն կուսակցության («ՄԱԱԿ») հետ Աֆրիկյան ազգային կոնգրեսի միաձուլումից հետո, նախագահ Կաունդան հայտարարում է, որ 1973 թվականին Զամբիայի Սահմանադրությունը կփոխվի՝ երկիրը միակուսակցական պետության վերածելու համար, որտեղ «ՄԱԱԿ»-ը միակ օրինական կուսակցությունն է, իսկ մնացած բոլորն արգելված են[5]։ Կաունդան պնդում էր, որ դա արվել է ցեղականությունը (տրիբալիզմ) ընկճելու համար[6]։ Սակայն սահմանադրությունը նաև վերականգնում է վարչապետի պաշտոնը որպես կառավարության ղեկավար[7]։ 1973 թվականի Զամբիայի համընդհանուր ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել միայն «ՄԱԱԿ»-ի կողմից հովանավորվող Կաունդայի օգտին, և նրանց միակ տարբերակը քվեարկելն էր, թե արդյոք նրանք հաստատում էին կամ մերժում նրա թեկնածությունը[8]։

Նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

Քաղաքական կուսակցություններ

     Միացյալ ազգային անկախություն կուսակցություն (ՄԱԱԿ)      Շարժում հանուն բազմակուսակցական ժողովրդավարության (ՇԲԺ)      Հայրենասիրական ճակատ (ՀՃ)      Միացյալ ազգային զարգացման կուսակցություն (ՄԱԶԿ)

Խորհրդանշաններ

     Նախագահի պարտականությունները կատարող փոխնախագահ [§] Ընտրվել է անընդդիմադիր

[†] Մահացել է պաշտոնավարման ժամանակ

Նկար Անուն
(Ծնունդ–Մահ)
Ընտրվել է Պաշտոնավարման ժամկետ Քաղաքական կուսակցություն
Ստանձնել է պաշտոնը Լքել է պաշտոնը Պաշտոնավարման ժամանակը
1 Քենեթ Կաունդա
(1924–2021)
1968
1973[§]
1978[§]
1983[§]
1988[§]
հոկտեմբերի 24, 1964 նոյեմբերի 2, 1991 27 տարի, 9 օր ՄԱԱԿ
2 Ֆրեդերիկ Չիլուբա
(1943–2011)
1991
1996
նոյեմբերի 2, 1991 հունվարի 2, 2002 10 տարի, 61 օր ՇԲԺ
3 Լևի Մվանավասա
(1948–2008)
2001
2006
հունվարի 2, 2002 օգոստոսի 19, 2008[†] 6 տարի, 230 օր ՇԲԺ
4 Ռուփիա Բանդա
(1937–2022)
2008 օգոստոսի 19, 2008 սեպտեմբերի 23, 2011 3 տարի, 35 օր ՇԲԺ
5 Մայքլ Սատա
(1937–2014)
2011 սեպտեմբերի 23, 2011 հոկտեմբերի 28, 2014[†] 3 տարի, 35 օր ՀՃ
Գայ Սքոթ
(ծն․ 1944)
հոկտեմբերի 28, 2014 հունվարի 25, 2015 89 օր ՀՃ
6 Էդգար Լունգու
(ծն․ 1956)
2015
2016
հունվարի 25, 2015 օգոստոսի 24, 2021 6 տարի, 211 օր ՀՃ
7 Հակաինդե Հիչելմա
(ծն․ 1962)
2021 օգոստոսի 24, 2021 Պաշտոնավարում է 2 տարի, 238 օր ՄԱԶԿ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Presidential Emoluments (Amendment) Regulations, 2012 | Zambia Legal Information Institute». zambialii.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  2. Cook, Candace; Siegle, Joseph. «Circumvention of Term Limits Weakens Governance in Africa». Africa Center for Strategic Studies.
  3. «Free Rhodesia Set». The Philadelphia Inquirer. 1964 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին – via Newspapers.com.
  4. Brown, Spencer (1967). The Journal of Developing Areas. Vol. 2. Western Illinois University. էջ 483. ASIN B000LL6FJ8.
  5. «The_State_of_Political_Parties_in_Zambia_2003» (PDF). NDI. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  6. «After 27 years, Zambia elects new President». The News Journal. 1991 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին – via Newspapers.com.
  7. «10 Ministers join Zambia's "Politburo"». The Guardian. 1973 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին – via Newspapers.com.
  8. Nohlen, Dieter (1999). Elections in Africa: A data handbook. էջ 953. ISBN 0-19-829645-2.