Jump to content

Ինկոտերմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինկոտերմս 2010

Ինկոտերմս (անգլ.՝ Incoterms, International commerce terms)՝ բառարանի տեսքով միջազգային կանոններ, որոնք ապահովում են արտաքին առևտրի ոլորտում, առաջին հերթին ֆրանկոյի՝ վաճառողից գնորդին պատասխանատվության անցման պահի հետ կապված, լայնորեն օգտագործվող առևտրային տերմինների միանշանակ մեկնաբանությունը։

Երկրներ, որտեղ գործում են Ինկոտերմսի ազգային կոմիտեներ

Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936 թ., Միջազգային առևտրային պալատի կողմից։ Առաջին հրատարակությունը հայտնի է որպես "Ինկոտերմս-1936"։ Փոփոխություններն ու խմբագրումները արվել են հետագայում 1953, 1967, 1976, 1980, 1990, 2000, 2010 թվականներին։ Մինչ օրս միջազգային առևտրի մասնագետներն իրավաբանների հետ միասին անընդհատ փոփոխությունների են ենթարկում այն։ Ինկոտերմս գրանցված ապրանքային նշանը պատկանում է Միջազգային առևտրային պալատին։ Incoterms® 2010-ը ներառում է հետևյալ տերմինները՝

Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքներն են.

  • գնորդի և վաճառողի միջև ապրանքի առաքման տրանսպորտային ծախսերի բաշխումը, այսինքն սահմանումը, թե որ ծախսերը և մինչև ուր կրում է վաճառողը, և որոնք, սկսած որ պահից՝ գնորդը
  • բեռի վնասման, կորստի կամ ոչնչացման ռիսկերը վաճառողից գնորդին անցնելու պահը
  • ապրանքի առաքման ամսաթիվը, այսինքն վաճառողի կողմից գնորդի կամ նրա ներկայացուցիչի (օր. տրանսպորտային կազմակերպության) տնօրինմանը ապրանքի փաստացի հանձնման պահի սահմանումը և, հետևաբար, առաջինի կողմից առաքման ժամկետների գծով իր պարտավորությունների կատարումը կամ չկատարումը

Ինկոտերմսի սահմաններից դուրս է մնում վաճառողից գնորդին սեփականության իրավունքի անցման կանոնները, ինչպես նաև ապրանքների առքուվաճառքի պայմանագրով սահմանված կողմերի պարտավորությունների չկատարման հետևանքները, ներառյալ կողմերին պատասխանատվությունից ազատման հիմքերը, որոնք կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերով կամ Վիեննայի կոնվենցիայով։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինկոտերմս-2010-ի գործողության ոլորտները

Յուրաքանչյուր տերմին եռատառ հապավում է, որի առաջին տառը ցույց է տալիս վաճառողից գնորդին պարտավորությունների անցման կետը.

  • E — առաքման վայրում (անգլ.՝ departure),
  • F — հիմնական տեղափոխման տերմինալների մոտ առաքման տեղում, հիմնական առաքումը վճարված չէ (անգլ.՝ main carriage unpaid),
  • C — հիմնական առաքման տերմինալների մոտ ժամանման տեղում, հիմնական առաքումը վճարված է (անգլ.՝ main carriage paid),
  • D — գնորդի մոտ, ամբողջական առաքում (անգլ.՝ arrival).

Ընդհանուր տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկոտերմս-2010-ում սահմանված են 11 տերմիններ, որոնցից 7-ը կիրառելի են հիմնական տեղափոխման ցանկացած տրանսպորտի համար

  1. EXW (անգլ.՝ ex works, ֆրանկո-պահեստ, ֆրանկո-գործարան)։ ապրանքը վերցվում է գնորդի կողմից պայմանագրում նշված վաճառողի պահեստից, արտահանման տուրքերի վճարումը մտնում են գնորդի պարտականությունների մեջ։
  2. FCA (անգլ.՝ free carrier, ֆրանկո-բեռնափոխադրող)։ ապրանքը հասցվում է պատվիրատուի հիմնական բեռնափոխադրողի մոտ՝ պայմանագրում նշված առաքման հիմնական տերմինալ, արտահանման տուրքերը վճարում է վաճառողը
  3. CPT (անգլ.՝ carriage paid to…)։ ապրանքը հասցվում է պատվիրատուի հիմնական բեռնափոխադրողի մոտ, հիմնական բեռնափոխադրումը մինչև պայմանագրում նշված ժամանման տերմինալ վճարում է վաճառողը, ապահովագրության ծախսերը կրում է գնորդը, ներմուծման/մաքսազերծման և հիմնական բեռնափոխադրողի ժամանման տերմինալից դեպի նշանակման վայր ծախսերը կրում է գնորդը։
  4. CIP (անգլ.՝ carriage and insurance paid to…)։ նույնն է, ինչ որ CPT-ն, բայց հիմնական բեռնափոխադրումը ապահովագրվում է վաճառողի կողմից։
  5. DAT (անգլ.՝ delivered at terminal)։ առաքումը մինչև պայմանագրում նշված ներմուծման տերմինալ վճարված է, այսինքն արտահանման տուրքերը և հիմնական բեռնափոխադրումը՝ ներառյալ ապահովագրությունը, վճարում է վաճառողը, ներմուծման մաքսազերծումն իրականացնում է գնորդը։
  6. DAP (անգլ.՝ delivered at point)։ առաքում պայմանագրում նշված նշանակետ, ներմուծման տուրքերը և տեղական հարկերը վճարում է գնորդը։
  7. DDP (անգլ.՝ delivered duty paid)։ ապրանքն առաքվում է պատվիրատուին պայմանագրում նշված նշանակետ՝ մաքրված բոլոր ռիսկերից և տուրքերից։

Ծովային և ներքին ջրային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկոտերմս-2010-ում սահմանված են ևս 4 տերմին, որոնք կիրառելի են բացառապես ծովային տրանսպորտի և ներքին ջրային տրանսպորտի նկատմամբ։

  1. FOB (free on board)։ ապրանքը բեռնվում է գնորդի նավ, տեղափոխումը վճարում է վաճառողը։
  2. FAS (free alongside ship)։ ապրանքն առաքվում է գնորդի նավի մոտ, պայմանագրում նշվում է բեռնման նավահանգիստը, բեռնումը և տեղափոխումը վճարում է գնորդը։
  3. CFR (cost and freight)։ ապրանքն առաքվում է մինչև պայմանագրում նշված գնորդի նշանակետ նավահանգիստ, հիմնական տեղափոխման ապահովագրությունը, բեռնումը և տեղափոխումը վճարում է գնորդը։
  4. CIF (Cost, Insurance and Freight)։ նույնն է, ինչ-որ CFR-ը, սակայն հիմնական տեղափոխումն ապահովագրում է վաճառողը։

Նախկին խմբագրությունների և Ինկոտերմս-2010-ի տարբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկոտերմսի բովանդակությունը տարբեր խմբագրություններում փոփոխվում է։ Օրինակ Ինկոտերմս-2010-ում Ինկոտերմս-2000-ի համեմատությամբ DAP տերմինը մտցված է DAF (delivered at frontier, առաքում մինչև սահման), DES (delivered ex ship, առաքում նավով մինչև նշանակետ նավահանգիստ) и DDU (delivered, duty unpaid, առաքում մինչև նշանակետ առանց մաքսազերծման) հեռացված տերմինների փոխարեն, իսկ DEQ (անգլ.՝ delivered ex quey, առաքում նավահանգիստ) տերմինի փոխարեն ներմուծված է առավել ընդհանրական տերմին՝ DAT։

Ծախսերի բաշխումը գնորդի/վաճառողի միջև համաձայն Ինկոտերմս-2010-ի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինկոտերմ 2010 Արտահանման մաքսային հայտարարագիր Տեղափոխում արտահանման կետ Արտահանման կետում բեռնատարի բեռնաթափում Արտահանման կետում նավի բեռնում Ներմուծման կետ (ծովով/օդով) տեղափոխում Ապահովագրություն Ներմուծման կետում բեռնաթափում Ներմուծման կետում բեռնատարների բեռնում Տեղափոխում նշանակետ Մաքսային ձևակերպում Ներմուծման հարկեր
EXW Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
FCA Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
FAS Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
FOB Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
CPT Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ Վաճառող Գնորդ/Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ
CFR(CNF) Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ/Վաճառող Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
CIF Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ/Վաճառող Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
CIP Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ/Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ
DAT Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ Գնորդ Գնորդ
DAP Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Գնորդ Գնորդ
DDP Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող Վաճառող

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]