Ինդիանայի համալսարանի աստերոիդների ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինդիանայի համալսարանի աստերոիդների ծրագիր (անգլ.՝ Indiana Asteroid Program), ավարտված աստերոիդների հետազոտությունների ծրագիր, որը իրականացվում էր 10-դյույմանոց եռակի-օբյեկտիվով խցիկով[1], Գոթե Լինկի աստղադիտարանում 1949-ից 1967 թվականները[2]։ Ծրագիրը սկսել էր Ինդիանայի համալսարանի գիտնական Ֆրենկ Էդմոնդսոնը[3]։

Ծրագրի նպատակներն էին[4]՝

  • վերագտնել աստերոիդներ, որոնք գտնվում էին իրենց կանխատեսված ուղեծրերից դուրս;
  • կատարել ուղեծրերի նոր հաշվարկներ և վերանայել ու ճշգրտել արդեն հայտնիները;
  • աստղային մեծության ճշգրտումը մինչև 0,1 միավորի ճշտության;
  • ուսանողների ուսուցում։

Երբ աստղադիտարանի 0.91 մետրանոց ռեֆլեկտոր աստղադիտակը այլևս հնարավոր չէր օգտագործել, համալսարանի գիտնական Ջեյմս Կաֆին կազմակերպեց Ցինցինատիի համալսարանից բերված 0,254 մետրանոց ոսպնյակների փոխառությամբ օգտագործումը[5]։ Այս ծրագրում կատարված բոլոր հայտնագործությունները կատարվել են հենց այս փոխառված ոսպնյակների օգտագործմամբ։

1958 թվականին ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել էին 3500 լուսա-թիթեղներ, 12 000 աստերոիդների լուսանկարներով, և Փոքր մոլորակների կենտրոնի ամսագրում արդեն իսկ տպագրվել էին աստերոիդների մոտ 2000 ճշգրիտ տեղաբաշխման տվյալներ[4]։ Ծրագրի ավարտին, 1967 թվականին, ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր 119 աստերոիդ[6][7]։ Վերջին հայտնաբերված աստերոիդն էր (30718) Ռեքորդսը, որը հայտնաբերվել էր 1955 թվականին, և մինչև 2007 թվականի նոյեմբեր ամիսը չէր անվանվել[8][9]։

Ծրագիրը ավարտվեց, երբ Ինդիանապոլիս քաղաքի լուսավորությունը սկսեց խանգարել դիտարկումներին։ Ծրագրի ընթացքում ստեղծված մոտ 7000 լուսանկարչական թիթեղները այս պահին պահվում են Լոուելի աստղադիտարանի պահոցում[10]։

Ինդիանայի համալսարանի աստերոիդների ծրագրի շրջանակներում, 1949-ից 1966 թվականները, հայտնաբերվել են 119, որոնց հայտնաբերումը Փոքր մոլորակների կենտրոնը վերագրում է Ինդիանայի համալսարանին, առանց հղում կատարելու ծրագրին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tom Gehrels, "The Indiana Asteroid Program," Astronomical Journal, v. 63, No. 1256 (February 1958), p. 50.
  2. Indiana University Department of Astronomy: Frank Edmondson Home Page Արխիվացված 2008-06-13 Wayback Machine
  3. Asteroids II Machine-Readable Data Base - Version March 1988, Binzel, R.P. et al., eds. 1989, Univ. of Arizona Press, Note 103: Արխիվացված 2011-08-07 Wayback Machine"Planets discovered by the Indiana Asteroid Program, Goethe Link Observatory, Indiana University. This program was conceived and directed by F. K. Edmondson; the plates were blinked and measured astrometrically by B. Potter and, following her retirement, by D. Owings, and the photometry was performed under the direction of T. Gehrels. During the years 1947-1967, in which the plates were exposed, a large number of people participated in various aspects of the program."
  4. 4,0 4,1 Gehrels, Thomas (February 1958). «The Indiana asteroid program». Astronomical Journal. 63: 50–50. Bibcode:1958AJ.....63...50G. doi:10.1086/107684. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Ken Kingery, Betting on a Sure Thing: A "Record" Ending to Indiana Asteroid Program, Indiana Alumni Magazine, v.1, no. 2, September/October 2008, Bloomington, IN: Indiana University Alumni Association, p. 46; See also, Space Daily.
  6. IAU Minor Planet Center: List of Minor Planet Discoverers
  7. 7,0 7,1 «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. News Release, April 7, 2008: IU Asteroid Program "records" final chapter [1]. The name was chosen by Frank Edmondson in honor of Brenda Records who managed the Indiana University Astronomy Department's office for 20 years.
  9. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. Kingery, p. 47, and Indiana University Department of Astronomy: Frank Edmondson Home Page Արխիվացված 2008-06-13 Wayback Machine