Ինգուշիայի դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինգուշիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | երկրի շրջանի դրոշ |
Երկիր | Ռուսաստան |
Իրավասության տարածք | Ինգուշեթիա |
Նշան | 🏴 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հունիսի 15, 1994 |
Նախագծող | Ibrahim Dakhkilgov?[1] |
Ինգուշեթիայի Հանրապետության դրոշ՝ Ռուսաստանի Դաշնության Ինգուշեթիայի Հանրապետության պետական նշան։ Այժմյան դրոշը հաստատվել է հունիսի 17–ին 1999 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգուշեթիայի պետական դրոշը իրենից ներկայացնում է սպիտակ գույնի ուղղանկյունաձև կտավ, որի կենտրոնում տեղակայված է կարմիր գույնի սվաստիկա, որից արտագծվում են երեք նույնագույն ճյուղեր՝ կազմելով երեք կիսաշրջան իրենցից նույն տարածության վրա։
Նշանի հիմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ գույնը խորհրդանշում է մտքերի և գործողությունների անաղարտությունը, որը տիպիկ է ինգուշներին։ Կանաչը՝ բնության զարթոնքն, հանրապետության հողի բերրիությունն ու առատությունը։ Կարմիրը խորհրդանշում է իրենց դարավոր դժվար պայքարը անարդարության դեմ, հանուն իրենց իրավունքի՝ ապրելու իրենց նախնիների հողի վրա՝ հարևանների հետ համահնչության մեջ։ Արևային նշանը նշանակում է արևի և տիեզերքի հավերժական շարժումը, փոխհարաբերությունը, անվերջությունը և ամենի հավիթենությունը։ Աղեղաձև նշանի ճառագայթները թեքված են ժամի սլաքի շարժմանը հակառակ՝ արեգակի շուրջը պտտվող Երկիր մոլորակի շարժմանը զուգահեռ։ Այսպիսի գծագրում այն հանդիսանում է բարեկեցության, ստեղծարարության, անվերջ զարգացվածության և ժողովրդի բարգավաճման նշան։