Ինգիբյորգ Բյառնասոն
Ինգիբյորգ Բյառնասոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1867 |
Ծննդավայր | Thingeyri, Ísafjarðarbær, Վեստֆիրդիր, Իսլանդիա |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1941 (73 տարեկան) |
Մահվան վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դպրոցի ուսուցիչ, սուֆրաժիստ, սպորտային մարմնամարզիկ և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Ալտինգի անդամ |
Կուսակցություն | Conservative Party? |
Ingibjörg H. Bjarnason Վիքիպահեստում |
Ինգիբյորգ Բյառնասոն (իսլ.՝ Ingibjörg H. Bjarnason, դեկտեմբերի 14, 1867, Thingeyri, Ísafjarðarbær, Վեստֆիրդիր, Իսլանդիա - հոկտեմբերի 30, 1941, Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի քաղաքական գործիչ, սուֆրաժիստ, մանկավարժ, մարմնամարզուհի։ Առաջին կինը, որը դարձել է Ալտինգի՝ Իսլանդիայի խորհրդարանի անդամ։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգիբյորգ Բյառնասոնը ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 14-ին Տինգեյրի քաղաքում և եղել է վաճառական Հակոն Բյառնասոնի[1] և Յոհաննա Քրիստինա Տորիսդոտիրի (Þorleifsdóttir) հինգ երեխաներից մեկը։ Հոր մահվանից հետո Ինգիբյորգը մեկնել է Ռեյկյավիկ, որտեղ ընդունվել է Կանանց քոլեջ (Kvennaskólinn)[2]։ Քոլեջն ավարտելուց հետո՝ 1882 թվականին, տեղափոխվել է Դանիա, սկսել է զբաղվել մարմնամարզությամբ և դարձել իսլանդացի առաջին մարմնամարզուհին։ Հետագայում Ինգիբյորգը վերադարձել է Ռեյկյավիկ և 1893 թվականին սկսել է աշխատել որպես մարմնամարզության մարզիչ դպրոցներից մեկում։ 1902 թվականին Բյառնասոնը աշխատանքի է ընդունվել Կանանց քոլեջում որպես ուսուցիչ և չորս տարի անց դարձել է քոլեջի տնօրեն։ Այդ պաշտոնն Ինգիբյորգն զբաղեցրել է մինչև կյանքի վերջը[1]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյառնասոնն սկսել է ակտիվորեն մասնակցել կանանց ազատագրման համար մղվող պայքարին դեռ Իսլանդիայում 1894 թվականին։ Նա ընտրվել է կոմիտեի ղեկավար, որը 1930 թվականին սեփական միջոցներով կառուցել է Ազգային հիվանդանոցը (Landspítali) ի պատիվ սուֆրաժիստների հաղթանակի։ 1922 թվականին Բյառնասոնը ընտրվել է որպես Իսլանդիայի խորհրդարանի անդամ[1]։ 1924 թվականին Ինգիբյորգը դարձել է Իսլանդիայի պահպանողական կուսակցության անդամ (Íhaldsflokkurinn) և մնացել է կուսակցության կազմում մինչև 1927 թվականը[1]։
Կարիերան քաղաքականությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական կարիերայի ավարտից հետո Բյառնասոնը շարունակել է ակտիվորեն մասնակցել Կանանզ ազատագրման շարժմանը։ 1930 թվականին Ինգիբյորգը դարձել է կանանց Kvenfélagasambands Íslands կազմակերպության նախագահ։ Բյառնասոնի գործունեությունը հաճախ քննադատվել է Պահպանողական կուսակցությանն աջակցելու, տնայնագործության դպրոցների ստեղծման պատճառով։ Որոշ ֆեմինիստներ նույնպես համաձայն չեն եղել Ինգեբյորգի հետ, որ կանայք հասել են լիակատար հավասարության՝ ստանալով ընտրելու իրավունք 1915 թվականին[3]։
1928 թվականից մինչև 1932 թվականը Բյառնասոնն աշխատել է Ազգային բանկի կոմիտեում (Landsbanki), եղել է Իսլանդիայի կրթության հարցերով խորհրդի անդամ 1928 թվականից մինչև 1934 թվականը[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգիբյորգ Բյառնասոնը երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել[1]։
Մահ և ժառանգության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգիբյորգ Բյառնասոնը մահացել է 1941 թվականի հոկտեմբերի 30-ին[3]։
2011 թվականին Ռեյկյավիկի քաղաքային խորհրդում անցկացվել է քվեարկություն, որպեսզի կանգնեցվի Ինգիբյորգ Բյառնասոնի արձանը[2]։ 2012 թվականի հուլիսին Անտինգում անցկացվել է Բյառնասոնի՝ խորհրդարանի անդամ դառնալու իննսունամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Kvennasögusafn Íslands - Ingibjörg H. Bjarnason - the first woman in parliament» (իսլանդերեն). kvennasogusafn.is. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Review, Iceland (2011 թ․ նոյեմբերի 3). «Iceland's First Female MP Remembered». Iceland Review (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Ingibjörg H. Bjarnason» (իսլանդերեն). Alþingi. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Ingibjörg H. Bjarnason heiðruð». Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգիբյորգ Բյառնասոն» հոդվածին։ |