Ինաի
Jump to navigation
Jump to search
Ինաի | |
---|---|
Ծնվել է | 1878 կամ 1877 |
Ծննդավայր | Կարին, Թուրքիա |
Ազգություն | հայ |
Ինաի (Էհրամճյան Խաչատուր, 19-րդ դար), Ծնվել է Էրզրում քաղաքում։ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին գաղթել է Կովկաս։ Ապրել է Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում։ 1886-ին իր հորինած երգերից կազմել է մի ժողովածու՝ «Կարինի սրինգը», որի տպագրությունն արգելվել է հայրենասիրական բովանդակության պատճառով։ Ժողովածուն պահվում է Թիֆլիսի համալսարանի ձեռագրերի ֆոնդում։
Գրել է «Վարվառե կամ 19-րդ դարու զոհը» գիրքը, որը լույս է տեսել Թիֆլիսում, 1887-ին[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 10