Jump to content

Իմ որդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ որդին
ռուս.՝ Мой сын
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1928
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Չերվյակով[1]
ԴերակատարներԳենադի Միչուրին
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն49 րոպե[2]

«Իմ որդին» (ռուս.՝ «Мой сын»), համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Չերվյակովը Լենինգրադի «Սովկինո» կինոֆաբրիկայում 1928 թվականին՝ համագործակցելով օպերատոր Սվյատոսլավ Բելյաևի և նկարիչ Սեմյոն Մեյնկինի հետ։

Կինը խոստովանում է ամուսնուն, որ իր երեխայի հայրը նա չէ։ Դրանից հետո գլխավոր հերոսի կյանքը կտրուկ փոխվում է։

  • Գենադի Միչուրին - Անդրեյ Սուրին
  • Աննա Ստեն - Օլգա Սուրինա
  • Նիկոլայ Չերկասով - Պատ, գարեջրատան էստրադնիկ
  • Բորիս Չիրկով - Պատաշոն, գարեջրատան էստրադնիկ
  • Ֆեոդոր Նիկիտին - գող
  • Նադեժդա Երմակովիչ
  • Ուրսուլա Կրուգ - մահացած տղայի մայրը
  • Ելենա Վոլինցևա - նիհար քաղքենի
  • Բորիս Թեոդոսև - դրուժինայի ղեկավար

Ֆիլմի կորուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ժապավենը կորել Է։ 2008 թվականին Արգենտինայում գտնվել է ֆիլմի 16 մմ-անոց ժապավենի հինգ կծիկ՝ (առանց բնօրինակ տիտրերի), որը վերnագրվել է որպես «El Hijo del otro» («Ուրիշի որդին»)։ Նկարի կրկնօրինակները պահվում էին Բուենոս Այրեսի կինոյի թանգարանի արխիվում։ Այս իրադարձությունը կինոգետները գնահատում են որպես «վերջին կես դարի ընթացքում ռուսական կինոյի պատմության մեջ ամենամեծ արխիվային հայտնագործությունը» և համեմատում «Իվան Ահեղի երկրորդ սերիայի էկրանին հայտնվելու հետ»[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Ռոստիսլավ Յուրենևը գրել է, որ ֆիլմն առաջացրել է«քննադատների հակասական արձագանքներ»։ Ֆիլմը քննադատել են Բորիս Ալպերսը և Կոնստանտին Ֆելդմանը՝ դասակարգային դիրքորոշումից հեռանալու համար։ Ինքը՝ Յուրենևը, կարծում էր, որ «ֆիլմի շուրջ քննադատական մարտերը նրա տաղանդավոր լինելու վկայությունն են»։

Կինոքննադատ Բորիս Ալպերսը կարծում էր. «Կնոջ ընտանեկան ազատագրության թեման, որը ռեժիսորն անընդհատ վկայակոչում է բացատրական գրություններում, դուրս է մղվում զուտ ադյուլտերային «ինտրիգի» կողմից... Սալոնային լինելն ազդել է նաև ռեժիսորի՝ ժամանակակից աշխատանքային կյանքը «ազնվացնելու» ցանկության վրա։ Ամբողջ ֆիլմը կառուցված է քաղցր-մեղցր գրաֆիկական կադրերի վրա, որոնք հիշեցնում են կոնֆետի տուփերի դրվագազարդեր»[4]։ Կոնստանտին Ֆելդմանը քննադատել է ռեժիսորին այն բանի համար, որ նա չի կտրվել արտահայտման հին բուրժուական ձևերից[5]

Կինոքննադատ Վլադիմիր Նոդեբրովոն գովել է ֆիլմը քնարականության և կենցաղի նկատմամբ ուշադրության համար[6]։

Կինոգետ Ադրիան Պիոտրովսկին նշել է. «Գործողությունն այստեղ կառուցված է ասես «կենցաղի» վրա, աշխատավոր ընտանիքի կենցաղային առօրյայի վրա։ Բայց կենցաղն այստեղ ներկայացվում է որպես մի տեսակ պոեզիա, և ֆիլմում գլխավորը ֆիլմի հիմնական թեմայի շուրջ քնարական շեղումներն են, որոնք հաստատում են նոր մարդու, երեխայի, աշխարհ մտնող որդու արժեքը»[7][8]։ Քննադատը գրել է, որ «Չերվյակովի ֆիլմը մեր կինեմատոգրաֆիայում դնում է կենցաղային ընդհանրացումների նոր շարքի սկիզբը, դրա համար նա օգտագործում է ժամանակակից կինեմատոգրաֆիական տեխնոլոգիայի բարդ միջոցներ։ Նա հաստատում է հանդիսատեսի գոյության և ուշադրության իրավունքը նոր, բայց հարուստ ապագա խոստացող քնարական ֆիլմի ժանրի վերաբերյալ»[9]։

Կինոքննադատ Պյոտր Բագրովը «Իմ որդին» ֆիլմը դիտարկել է որպես ռեժիսոր Չերվյակովի երեք կարևորագույն գործերից մեկը՝ «Աղջիկը հեռավոր գետից» (ռուս.՝ «Девушка с далёкой реки») և «Ոսկե կտուց» (ռուս.՝ «Золотой клюв») ֆիլմերի հետ միասին[10].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0019175/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Петр Багров. (№ 7, июль 2010). «Режиссёр экзистенциального кино. О Евгении Червякове» (ռուսերեն). Искусство кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Алперс, 1995, էջ 18
  5. Юренев, 1970, էջ 137
  6. Недоброво, 1928, էջ 13
  7. Пиотровский А. Художественные течения в советском кино. — М.—Л.: Теакинопечать, 1930.
  8. Пиотровский, 1969, էջ 250
  9. Пиотровский А. «Мой сын». Буклет. — Л.: Теакинопечать, 1928. — 8 с.
  10. Багров, 2010, էջ 105

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Недоброво В.В. «Мой сын» // Рабочий и театр. — 1928. — № 24. — С. 13.
  • Пиотровский А. И. Удачи и поражения Червякова // Жизнь искусства. — 1929. — № 15. — С. 8—9.
  • Пиотровский А.И. Художественные течения в советском кино // Театр. Кино. Жизнь / Под ред. А.А. Акимовой. — Л.: Искусство, 1969. — С. 232—256. — 512 с.
  • Юренев Р. Евгений Червяков — артист и воин // Искусство кино. — 1970. — № 5. — С. 127—149.
  • Алперс Б. Дневник кинокритика: 1928—1937. — М.: Фонд «Новое тысячелетие», 1995. — С. 5, 14. — 183 с.
  • Багров П. Режиссёр экзистенциального кино: О Евгении Червякове // Искусство кино. — 2010. — № 7. — С. 105—116.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]