Իմ մտքերից դուրս
Իմ մտքերից դուրս անգլ.՝ Out of My Mind | |
---|---|
Հեղինակ | Շերոն Դրեյփեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | մարտի 9, 2010 |
Իմ մտքերից դուրս (անգլ.՝ Out of My Mind), Նյու Յորք Թայմսի կողմից ճանաչված, մեծ պահանջարկ ունեցող հեղինակ Շերոն Դրեյփերի վեպերից[1]։ Գրքի հինգերորդ հրատարակության նկարազարդման հեղինակը Դանիել Չանգն է, իսկ կազմի լուսակարը Cyril Bruneau/Jupiter Images ընկերությանն է պատկանում։ Գիրքը խորհուրդ է տրվում 10 և ավելի բարձր տարիքի և 5-8-րդ դասարաններում սովորող երեխաներին։ Պատմությունը գրվել է առաջին դեմքով` Մելոդի Բրուքսի, որն ուղեղային կաթված ունեցող մի աղջիկ է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելոդի Բրուքսը 11–ամյա աղջիկ է ով ծնվել է մանկական ուղեղային կաթվածով։ Նրա ծնողներն անում են ամեն ինչ, որպեսզի օգնեն նրան ունենալու նորմալ կյանք, բայց կյանքը հաճախ զայրացնում է Մելոդիին, քանի որ նա չի կարողանում շարժվել, խոսել կամ պատմել իր ցանկությունների մասին։ 5 տարեկանում Մելոդիի բժիշկը նրան ախտորոշում է սաստիկ ջղաձգված ու սահմանափակ կարողություններով երեխա և առաջարկում է նրան տեղափոխել զարգացման շեղումներով երեխաների համար նախատեսված հատուկ խնամքի կենտրոն։ Չնայած դրան` Մելոդիի մայրը նրան գրանցում է Սփոլդինգ փողոցի տարրական դպրոց՝ հավուր պատշաճի կրթություն ստանալու համար։ Այնուամենայնիվ, այն դասարանը որտեղ նա պետք է սովորեր, կարծես երեխաների համար նախատեսված նախադպրոցական դասարան լիներ, քանի որ նրանք ամեն օր սովորում էին նույն բաները` ա․ ի․ այբուբեն։ Սա շատ է բարկացնում Մելոդիին, որովհետև նա ուներ բացառիկ հնարավորութնուններ ու գիտելիքներ, սակայն չէր կարողանում խոսել կամ գրել։ Նրա հարևանուհի տիկին Վին բարի, բայց խստապահանջ կին է։ Նա Մելոդիին ստիպում է սովորել իր ողջ հնարավորությունների սահմաններում։ Երբ Մելոդին երեք տարեկան էր, տիկին Վիին դուր չէր գալիս, թե ինչպես է նա ամեն հարցում կախված իր ծնողներից։ Այդ իսկ պատճառով տիկին Վին Մելոդիին ստիպում էր սովորել, թե ինչպես սողա և չորեքթաթ քայլի հատակի վրա։ Նա անգամ աղջկան սովորեցնում էր, թե ինչպես տիրապետեր իրեն, երբ ընկնում էր անվասայլակից։ Այս ամենը աղջկան որոշ չափով օգնեց ինքնուրույն լինել, բայց նա դեռ իր ծնողների օգնության կարիքին ուներ հաց ուտելիս և զուգարան գնալիս։
Երբ Մելոդին դառնում է ութ տարեկան, նրա մայրը հղիանում է։ Հղիության ընթացքում Մելոդին պատահմամբ լսում է իր ծնողների զրույցները, և թե ինչպես են նրանք վախենում, որ այս երեխան ևս կարող է տառապել սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով։ Մելոդին շատ է ուրախանում, երբ նրա քույրը՝ Փեննին, ծնվում է կատարելապես առողջ։ Երբ Փեննին մեծանում է և սկսում տարբեր բաներ ինքնուրույն անել, Մելոդին նրան նախանձում է, քանի որ ինքը երբեք չէր կարող այդ բաներն անել։ Այնուամենայնիվ, Մելոդին սիրում է Փեննիին և այն երջանկությունը, որը քույրը բերել էր իրենց ընտանիքին։
Երբ Մելոդին դառնում է հինգերորդ դասարանի աշակերտուհի, նա դժվարանում է շրջապատին հասկացնել իր իղձերը։ Նա համացանցում գտնում է հաղորդակցման համար նախատեսված մի սարք և խնդրում ծնողներին այն գնել իր համար, որի օգնությամբ կկարողանա խոսել մյուսների հետ։ Դպրոցում նրա նոր ուսուցչուհին սկսում է կիրառել ներառական ծրագիր, որպեսզի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաները մասնակցեն ստանդարտ դասընթացներին։ Այդ ժամանակ Մելոդիի օգնականը ուսանողուհի Քեթրինն էր։ Մելոդին ընկերանում է Ռոուզ Սփենսերի հետ, իսկ Ռոուզի համադասարանցիներ Մոլլին և Քլերը սկսում են ծաղրել Մելոդիին։ Այդ աղջիկները մտածում էին, որ Մելոդին իր ֆիզիկական վիճակի պատճառով նրանցից հիմար է։ Անգամ նրանց ուսուցիչ Դիմինգը թերահավատորեն էր մոտենում Մելոդիին, բայց Մելոդին չի ընկճվում և փայլուն միավոր է հավաքում համազգային վիկտորինայի նախապատրաստական թեստից։ Դրանից հետո նա հաղթահարում է նաև մրցույթի մյուս թեստը և բոլորին զարմացնելով` դառնում վիկտորինային մասնակցող թիմի անդամնեից մեկը։
Շուտով Մելոդին իր թիմին օգնում է վիկտորինայում հաղթել, և նրանք ուղևորություն են վաստակում դեպի Վաշինգտոն` մասնակցելու խաղի համազգային փուլին։ Բայց մրցույթի օրը թիմը մեկնում է Վաշինգտոն` առանց Մելոդիին զգուշացնելու, որ ամրագրված թռիչքը հետաձգվել էր։ Նրանք լքում են Մելոդիին։ Հաջորդ օրը Մելոդին պնդում է, որ ուզում է գնալ դպրոց` չնայելով այն փաստին, որ իր մայրը հիվանդ և հոգնած է։ Մելոդին խփում է ավտոմեքենային և գոռում է, որպեսզի մայրը նկատի, որ Փեննին դուրս է եկել տնից և մեքենայի հետևում է, սակայն մայրը չի հասկանում նրան, որի հետևանքով ավտոմեքենան հարվածում և վնասում է Փեննիին։ Մելոդին իրեն մեղավոր է զգում, քանի որ չէր կարողացել իր մորը զգուշացնել, մինչդեռ Փեննին արդեն առողջանում էր։ Երկուշաբթի օրը Մելոդիի դասարանցիները նրան ներողություն են հայտնում իրենց ոչ խելամիտ արարքի համար և նրան են նվիրում 9–րդ հորիզոնականի գավաթը, բայց Մելոդին այն պատահմամբ գցում ու կոտրում է։ Հաջորդ օրը նա ու Քեթրինը սկսում են աշխատել իր ինքնակենսագրական շարադրության վրա, որի առաջին տողերով էլ սկսվում է գիրքը։
Գրքի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գքրի կազմին պատկերված է ոսկեգույն ձկնիկ, որը դուրս է թռչում ակվարիումից։ Սա մարմնավորում է Մելոդիին, ով իր գլխում շատ մնալուց հետո դուրս է թռչել այնտեղից։ Ոսկեգույն ձկնիկը մարմնավորում է Մելոդիին, իսկ ակվարիումը` նրա մտքերը։
Գրքում մի տեսարան կա, որտեղ Մելոդին տեսնում է, թե ինչպես է իր ոսկեգույն ձկնիկը, ձգտելով ազատության, թռչում ակվարիումից։ Այս նկարը և՛ բառացի, և՛ փոխաբերական իմաստով ցույց է տալիս, թե ինչպիսի թակարդում է իրեն զգում Մելոդին։
Մրցանակներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- New York Times Bestselling Novel for nine weeks
- Over 18 months on the New York Times Best Seller List
- Winner of the 2011 Bank Street College of Education Josette Frank Award
- Kirkus Reviews Best Children's Book of 2010
- A San Francisco Chronicle Best Book of The Year
- The Virginia Readers' Choice Reading List for 2011-2012
- A Parents' Choice Silver Honor Book
- Texas Bluebonnet Award 2011-2012 Master List[2]
- Essence Magazine Book of the Year
- A 2011 Notable Children's Book in the English Language Arts
- Top 10 Book of the Year for Shelf Awareness
- Cooperative Children's Book Center (CCBC) Choice of 2011
- 2011 IRA Teachers' Choice Book
- 2011 IRA Young Adult's Choice
- Buckeye Children's Book Award from Ohio
- Sunshine State Young Reader's Award in both the middle school and elementary categories
- Black-eyed Susan Book Award
- Beehive Book Award
- Featured in the July 9 issue of Time Magazine
- Featured in the July issue of Ladies' Home Journal
- On the Indie National Bestseller List
- Receiver of the SAKURA Award
- A NCTE Notable Children's Book in the Language Arts
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sharon Draper: Biography». Sharon Draper. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Texas Bluebonnet Award 2011-2012 Master List» (PDF). Texas Library Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.