Jump to content

Իմ մեռնելուց առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ մեռնելուց առաջ
անգլ.՝ Before I Die
ՀեղինակJenny Downham?
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱնգլիա
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ2007
OCLC144327775

Իմ մեռնելուց առաջ (անգլ.՝ Before I Die), վեպ մեծահասակների համար՝ գրված Ջենի Դաունհամի կողմից։ Առաջին անգամ հրատարակվել է David Fickling Books-ի կողմից 2007 թվականին։ Վեպը պատմում է Թեսայի կարճատև կյանքի մասին հենց հերոսուհու տեսանկյունից[1]։

Թեսայի մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Չնայած քիմիաթերապիայի չորս տարիներին՝ նա հայտնաբերում է, որ իր քաղցկեղը տերմինալ է և բժիշկները նրան կարճ ժամանակ են տալիս ապրելու։ Թեսան իր լավագույն ընկեր Զոյի օգնությամբ կազմում է այն բաների ցանկը, որոնք նա կուզենար անել մինչև մահանալը՝ ներառյալ մի շարք ռիսկային վարքագծեր, որոնք նա անհրաժեշտ է համարում «ապրել»։ Զոյին մինչ չպլանավորված հղիության թեստի հաստատվելը, աջակցում է նրա բուռն ցանկությունների ցանկին։

Թեսայի ծնողները բաժանվել են և ունեն տարբեր տեսակետներ մինչև մահանալը կյանքի վտանգավոր կողմերը փորձարկելու նրա ցանկությունների հետ կապված։

Նրա մայրը ընդունում և կատակում է իրավիճակի մասին և թվում է աջակցում է, մինչդեռ հայրը երկչոտ է և ուզում է ժամանակն անցկացնել իր դստեր հետ։ Թեսայի հայրը հենց սկզբից դեմ է նրա վարքագծին, բայց բացահայտելով որ քիչ ազդեցություն ունի աղջկա վրա, հասկանում է, որ կարող է միայն վայելել ժամանակը, որ մնացել է իրենց։ Նրա հոր՝ այդ ամենը հաղթահարելու գլխավոր մեխանիզմը ժխտումն է։ Աղջիկը նշում է, որ հայրը ժամեր էր անցկացնում համակարգչի առաջ՝ հավանական բուժումներ որոնելով իր համար անգամ այն բանից հետո, երբ բժիշկները ասում են, որ քաղցկեղը հյուծել է ողջ մարմինը։

Թեսայի եղբայրը Քոլը դաժանորեն անկեղծ անհատականություն է, ում զգացմունքները՝ խնամքի պակասից մինչև տխրություն, ամբողջ նովելի ընթացքում միաձուլվում են իրար։

Վեպի սկզբում կատակելիս Քոլն ասում է քրոջը․ «Ես կկարոտեմ քեզ»։

Թեսայի վերջին ցանկություններից մեկն է գտնել սեր, որը նրա կարծիքով իր հարևան Ադամն էր։ Ադամը ամաչկոտ է, նրա գլխավոր առաքելությունը հոր մահից հետո հիվանդ մորը խնամելն է։

Գիրքը գրված է Թեսայի տեսանկյունից՝ հետևելով իր կյանքի վերջին մի քանի ամիսներին, ուսումնասիրելով իր փոխհարաբերությունները իր սիրելիների հետ և նրա անհատական զգացողությունները իր աղավաղվող մարմնի հետ կապված։

  • Թեսա Սքոթ- 16 տարեկան, լեյկոզով հիվանդ աղջիկ։ Ունի ցանկությունների ցանկ, որոնք նա ուզում է անել մինչ մեռնելը և անում է դա Զոյի և Ադամի օգնությամբ։
  • Քոլ Սքոթ - Թեսայի 11 ամյա եղբայրը։ Նույնիսկ նրա կյանքի վերջին պահին Քոլը այսպես է կատակում․ «Ցտեսություն Թես, եթե կուզես ինձ հետապնդիր, ես դեմ չեմ »[2]։
  • Զոյի- նովելի սկզբում՝ մինչև հղիանալը, նրա՝ կյանքի վայրի կողմերն ապրելու մեծագույն կողմնակիցն է։ Թեսան խնդրում է․ «Դու կպատմես ինձ» և Զոյիի պատասխանը ինչպես միշտ «այո» է[3]։
  • Ադամ- Թեսայի ընկերը և հարևանը, որն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է հոր մահից հետո նյարդային դարձած մորը խնամելով։ Ադամը այդտեղ է, երբ Թեսան վերջին շունչն է տալիս և նա է աղջկա կարճ կյանքի սերը։
  • Ջեք- Տղա, որին հանդիպել էր ակումբում և կորցրել իր կուսությունը։
  • Սքոթ- Զոյիի երեխայի հայրը և Ջեքի լավ ընկերը։
  • Թեսայի հայրը, որը հուսահատ ջանք է գործադրում աղջկան կենդանի պահել և հանգում է այն եզրակացությանը, որ իր գործողություններով չի կարող հուսալ, որ աղջիկը կկարողանա վերագտնել իրեն և հաճախ նյարդայնանում է այն բանից, որ Թեսան անում է, բայց չգիտի՝ ինչ։
  • Թեսայի մայրը, որը մինչ Թեսայի ախտորոշումը բաժանվել էր նրա հորից։ Նա ներկա չի եղել աղջկա բուժման և սիրո ընթացքում և ոչ էլ ներգրավված է եղել նրա կյանքին։
  • Թրիցիա- Թեսայի լեսբի ընկերը, որը բնակվում է քաղաքից դուրս։ Նա նովելում երևում է մի անգամ։

Հակասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին ամիսներին Թեսան մասնակցում է անօրինական գործողությունների և գործողությունների, որոնք չեն խրախուսվում մեծահասակներին։ Նովելը այլընտրանք է հանդիսանում այս գործողությունների նկարագրության համար՝ դրական և բացասական լույսի ներքո։ Այս խնդրահարույց իրավիճակների ընթացքում Դաունհամը խորանում է մանրամասների մեջ, հատկապես՝ անկողնային տեսարանների։ Գլխավոր հակասությունը թիրախային տարիքի և նյութի այդ տարիքային խմբին համապատասխանության մեջ է[4][5]։

Ֆիլմի էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելը էկրանավորվել է «Հիմա ճիշտ ժամանակն է» վերնագրով Blueprint Pictures ընկերության կողմից BBC Films և UK Film Council հետ համատեղ։ Ֆիլմում նկարահանված աստղերն են՝ Ջերեմի Իրվին (Ադամ), Դակոտա Ֆենինգ (Թեսայ) և Կայա Սկոդելարիո (Զոի)։ Նկարահանումը սկսվել է Լոնդոնի և Բրայթոնի տարածքում 2011 թվականի հուլիսին[6]։ «Հիմա ճիշտ ժամանակն է» ֆիլմը հեռարձակվել է 2012 թվականի սեպտեմբերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Downham, Jenny (2007). Before I die (1st American ed.). New York: David Fickling Books. ISBN 978-0-385-75158-2.
  2. Downham, Jenny (2007). Before I die (1st American ed.). New York: David Fickling Books. էջեր 325. ISBN 978-0-385-75158-2.
  3. Downham, Jenny (2007). Before I die (1st American ed.). New York: David Fickling Books. էջեր 68. ISBN 978-0-385-75158-2.
  4. Schwartz, John Burnham (2007 թ․ հոկտեմբերի 14). «What She Wants». The New York Times. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Geier, Thom (2007 թ․ հոկտեմբերի 1). «Before I Die». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Dawtrey, Adam (2011 թ․ օգոստոսի 1). «Sony picks up 'Now Is Good'». Variety. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]