Իմ երեք քույրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ երեք քույրերը
Изображение логотипа
Ժանրհեռուստանովել
Երկիր Վենեսուելա
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Սկառլետ Օրտիս
Պատմվածքի վայրԿարակաս
Սերիաների քանակ150
Էկրաններին էապրիլի 21, 2000-ից նոյեմբերի 21, 2000
ՀեռուստաալիքRCTV?
ԴիստրիբյուտորRCTV International?

«Իմ երեք քույրերը» (իսպ.՝ Mis 3 hermanas), վենեսուելական հեռուստասերիալ, որը նկարահանվել է Պեռլա Ֆարիասի վեպի հիման վրա։ Հեռուստասերիալը սկսեց է ցուցադրվել 2000 թվականին։ Հեռուստասերիալն արտադրվել է Կարակասի ռադիոհեռուստաընկերության կողմից։ Հայաստանում հեռուստասերիալը ցուցադրվել է Armenia TV-ով։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների մահվանից հետո Ավգուստո Էստրադան հայտնվում է ընտրության առջև․ իր կրտսեր քույրերին՝ Սիլվիային, Լիզային և Բեատրիսին տալ որդեգիր ընտանիքի կամ ինքնուրույն խնամել նրանց։ Նա ընտրում է վերջին տարբերակը։

Անցնում է մի քանի տարի։ Ավգուստոն ամուսնացած է Մարգարիտայի հետ, որին դուր չի գալիս եղբոր խնամքը քույրերի նկատմամբ։ Նրանք չունեն սեփական երեխաներ, ինչը չի գոհացնում Ավգուստոյին։ Լիզան սովորում է համալսարանում և աշխատում հիվանդանոցում, Բեատրիսը սովորում դպրոցում, իսկ ավագ քույրը՝ Սիլվիան դարձել է տնային տնտեսուհի, ամուսնացել անհաջողակ դերասան Կառլոս Սալասի հետ և մեծացնում է երկվորյակ աղջիկներին։ Երբ նրանք ունենում են խնդիրներ, դիմում են Ավգուստոյին։

Կառլոսը մնում է առանց աշխատանքի և Սիլվիայի ընտանիքը տեղափոխվում է Ավգուստոյի տուն։ Բեատրիսը խնդիրներ է ունենում դպրոցում։ Նա սիրահարվում է մութ անցյալ ունեցող Ֆրանսիսկո Մորենոյին։ Լիզան սկսում է պայքարել մի ընկերության դեմ, որը շինարարություն է անում հիվանդանոցի հարևանությամբ։ Այնտեղ նա ծանոթանում է երիտասարդ ինժեներ Սանտյագո Օրտեգայի հետ, որին աստիճանաբար սիրահարվում է։ Սանտյագոն ունի հարսնացու՝ իր գործընկերոջ դուստր Բարբարա Սոլիսը։ Չնայած դրան, Սանտյագոն հանդիպում է այլ կանանց հետ։ Նա կարճ սիրավեպ է ունենում Մարգարիտայի հետ, որը վաղուց հոգնել էր իր ամուսնությունից։ Սիրահարվելով Լիզային՝ Սանտյագոն խզում է իր կապերը Բարբարայի և Մարգարիտայի հետ, սակայն վերջիններս չեն ցանկանում նրան թողնել։ Մարգարիտան պարզում է, որ հղի է։ Ավգուստոն ուրախանում է լսելով երկար սպասված որդու մասին, սակայն Մարգարիտան հայտարարում է, որ երեխայի հայրը Սանտյագոն է։Լիզան և Սանտյագոն բաժանվում են։

Քաղաքում սկսվում է անհայտ հիվանդության համաճարակ։ Հիվանդների շարքում հայտնվում է նաև Բեատրիսը։ Քաղաք է ժամանում հայտնի մի բժիշկ։ Նա սրտին շատ մոտ է ընդունում Էստրադա ընտանիքի խնդիրները։ Շուտով պարզվում է, որ այդ մարդը Խասինտո Էստրադան է՝ նրանց հայրը[1][2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկարլետ Օրտիս — Լիզա Էստրադա
  • Ռիկարդո Ալամո — Սանտյագո Օրտեգա
  • Ռոքսանա Դիաս — Մարգարիտա Ալվարես դե Էստրադա
  • Կառլոս Կրուզ — Ավգուստո Էստրադա
  • Ռոբերտո Մոլ — Խասինտո Էստրադա
  • Դադ Դագեր — Սիլվիա Էստրադա դե Սալաս
  • Ռիկարդո Բյանչի — Կառլոս Սալաս
  • Շանտալ Բոդո — Բեատրիս Էստրադա
  • Ջոնաթան Մոնտենեգրո — Ֆրանսիսկո Մորենո
  • Մանուել Սալասար — Էռնեստո Սոլիս
  • Մարլենե դե Անդրադե — Բարբարա Սոլիս
  • Յուլ Բյուրկլե — Անիբալ Սոլիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mis Tres Hermanas». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Novelas». novelasyseries.univision.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]