Սկառլետ Օրտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկառլետ Օրտիս
Ծնվել էմարտի 12, 1974(1974-03-12)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԿարակաս, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից

Սկառլետ Օրտիս (իսպ.՝ Scarlet Ortiz; մարտի 12, 1974(1974-03-12)[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի դերասանուհի և մոդել[2]։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվիս Սկառլետ Օրտիս Պաչեկոն ծնվել է Կարակասի բազմանդամ ընտանիքներից մեկում։ Սկառլետը ունի երկու քույր՝ Սկառլետ Ալեխանդրան և երեք եղբայր՝ Ռուբրիկը, Ֆրանսիսկո Էրնեստոն և Ֆրանսիսկո Խոսեն։

Տարրական և միջնակարգ կրթությունը Սկառլետը ստացել է Քոլեջիո Ինմակուլադա Կոնսեպսիոնում։ 18 տարեկանում որոշել է կրթությունը շարունակել Վենեսուելայի կենտրոնական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, սակայն չի կարողացել ավարտել այն՝ «Միսս Վենեսուելա» մրցույթին մասնակցելու պատճառով։

Մրցույթին մասնակցելուց հետո Սկառլետին հրավիրել են մանկական Նուբելուդ հեռուստաշոու (1995—1996): Ընկերներից մեկը Սկառլետին հրավիրել է «Լյովիսնա» հեռուստասերիալում Լյովիսնայի դերի լսումներին մասնակցելու։ Սկզբում աղջիկը չի ցանկացել գնալ, սակայն հետո փոշմանել է և ստացել իր առաջին գլխավոր դերը հեռուստատեսությունում։

Հեռուստանովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լյովիսնա» (RКТV, Վենեսուելա)(1997) — Լյովիսնա
  • «Լուիսա Ֆեռնանդա» (RКТV, Վենեսուելա) — Լուիսա Ֆեռնանդա Ռիերա
  • «Փչացած աղջնակ» (RКТV, Վենեսուելա)(1998)
  • «Տխմար Բետին» (РСН, Կոլումբիա, 1999)— Ալեխանդրա
  • «Իմ երեք քույրերը» (RКТV, Վենեսուելա) (2000) — Լիսա Էստրադա
  • «Սիրո գաղտնիքը» (Վինեվիսյոն, Վենեսուելա) (2001) — Մարիա Կլարա Կարվախալ
  • «Ամեն ինչ Կամիլայի մասին» (Վինեվիսյոն, Վենեսուելա — Իգուանա, Պերու) (2003) — Կամիլա Մոնտես դե Ալբա
  • «Բոլորը սիրահարված են Մերիլինին» (РСН, Կոլումբիա) (2004) — Մերիլին
  • «Իմ ճակատագիրը դու ես» (Վինեվիսյոն, Վենեսուելա) (2006) — Դանիելա
  • «Տրոպիկաներ» (Վինեվիսյոն, Վենեսուելա — Անտենա 7, Դոմինիկյան Հանրապետություն) (2007) — Անխելիկա Սանտոս
  • «Հուսահատ տնտեսուհիները» (ԱՄՆ-Մեքսիկա) (2008) — Սուսանա Մարտինես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Scarlet Ortiz - Bio, Facts, Family | Famous Birthdays». Famous Birthdays. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]