Jump to content

Իհարկե, Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իհարկե, Ամերիկա
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրդրամա
Թվական2009
ՌեժիսորՊիտեր Յան Սմիթ, Նինո Փուրցխվանիձե
ՊրոդյուսերՊիտեր Յան Սմիթ
Սցենարի հեղինակՊիտեր Յան Սմիթ
ԴերակատարներՔեթևան Խարշիլաձեն
ՕպերատորՆինո Փուրցխվանիձե
ԵրաժշտությունՄեթ Դրեյ
նկարիչ` Սոփիո Տաբատաձե
հնչյունային ձևավորող` Պիտեր Յան Սմիթ
Տևողություն76 րոպե

Իհարկե, Ամերիկա, 2009 թվականին ռեժիսորներ Պիտեր Յան Սմիթի և Նինո Փուրցխվանիձեի նկարահանած ֆիլմ[1]։

2010 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։

2000 թվականին 50-ամյա Քեթևանը որոշել է թողնել հարազատ Թբիլիսին ու մեկնել Արևմուտք։ Մուտքի իրավունք չստանալով՝ նա օդանավի տոմս է գնել դեպի Մեքսիկա և մաքսանենգների օգնությամբ, Ռիո Գրանդեի պղտոր ջրերում լողալով ու Էլ Պասոյի կոյուղին սողեսող անցնելով, ապօրինաբար մուտք է գործել ԱՄՆ։ Թունելի մյուս ծայրին սահմանապահ ոստիկանությունն սպասում էր նրան։ Քեթևանին ձերբակալում են։ Փաստաբանը՝ քույր Մառլենը, տանուլ է տվել Քեթևանին ապաստան տրամադրելու գործը, և նույնիսկ ամերիկացի ամուսնուն՝ Ջոնին չի հաջողվել օրինականացնել կնոջ բնակությունը «ազատության երկրում»։ Քեթևանը փորձառու թատերական ռեժիսոր է։ Նա իր պատմությունը վերածում է դրամայի և որպես մոնո-ներկայացում՝ բեմադրում վրացի բարեկամների համար։ Թատրոնում Քեթևանը վերագտնում է իր ազատությունը, իսկ «Ինչպես սիրեցի Էլ Պասոյի կոյուղին» ներկայացումը պատկերում է նրա ամերիկյան արկածն ու վկայում սերը հեռավոր ամուսնու հանդեպ. «Սիրո՞ւմ ես ինձ, Ջոն»։

  • Քեթևան Խարշիլաձեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Of Course to America !». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Իհարկե, Ամերիկա» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Ֆիլմեր առանց սահմանների»-ում(չաշխատող հղում)