Իհսան Աբդ ալ-Կուդդուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իխսան Աբդ Ալ-Կուդդուսից)
Իհսան Աբդ ալ-Կուդդուս
արաբ․՝ إحسان عبد القدوس‎‎
Ծնվել էհունվարի 1, 1919(1919-01-01)[1] կամ հունվարի 1, 1929(1929-01-01)[2]
ԾննդավայրԿահիրե
Մահացել էհունվարի 11, 1990(1990-01-11)[1]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունգրող, լրագրող, փաստաբան և վիպասան
Ծնողներհայր՝ Մուհամմաեդ Աբդու-լ-Կուդուս, մայր՝ Ռոզ ալ-Յուսուֆ
Պարգևներ և
մրցանակներ
Եգիպտոսի Հանրապետության շքանշան և Order of Merit
ԵրեխաներՄուհամեդ Իհսան Աբդել Քուդդուս

Իհսան Աբդ ալ-Կուդդուս (արաբ․՝ إحسان عبد القدوس‎‎, հունվարի 1, 1919(1919-01-01)[1] կամ հունվարի 1, 1929(1929-01-01)[2], Կահիրե - հունվարի 11, 1990(1990-01-11)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի գրող, լրագրող և խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի հունվարի 1-ին, թուրք-եգիպտական ծագման ընտանիքում։ Նրա հայրը` Մուհամեդ Աբդ Ալ-Կուդդուսը, որը թատրոնի և կինոյի դերասան էր, ցանկանում էր, որ որդին իրավաբան դառնա։ 1942 թվականին Իհսանն ավարտել է Կահիրեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև աշխատել է որպես իրավաբան։

1944 թվականից սկսեց գրել սցենարներ, կարճ պատմություններ և վեպեր։ Ժամանակի ընթացքում որոշելով կենտրոնանալ գրական կարիերայի վրա` հրաժարվել է իրավաբանի իր կարերայից։ Շուտով դարձել է «Ալ-Աքբար» թերթի առաջատար լրագրող, որը ղեկավարել 1971—1975 թվականներին։ 1975-1976 թվականներին եղել է «Ալ-Ահրամ» թերթի գլխավոր խմբագիր։ Մինչև 1960 թվականը եղել է «Ռոզ Ալ Յուսեֆ» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի սեփականատերը, իսկ 1960 թվականից` «Ռոզ Ալ Յուսեֆ» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, որը հիմնադրել է նրա մայրը` կինոդերասանուհի Ֆաթիմա Ալ Յուսեֆը, որը հայտնի է Ռոզա անունով։ Նա հաճախ քննադատում էր կարևոր անձանց, այդ թվում` նախագահներին, և իր լրագրողական կարիերայի ընթացքում երեք անգամ ձերբակալվել է։

Մահացել է Կահիրեում, 1990 թվականի հունվարի 12-ին, կաթվածի հետևանքով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ ալ Կուդուսը գրել է ավելի քան 60 վեպ և պատմվածքների ժողովածու։ Նրա վեպերից 49-ը էկրանավորվել է, տասնյակ ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են բազմասերիանոց ֆիլմեր։ Նրա երեք` «Մեր տան տղամարդը»[3]։ (1961), «Սև ակնոց»[4]։ (1963) և «Իմ կնոջ պատիվը»[5]։ (1967) ստեղծագործությունների կինոտարբերակները տարբեր հաջողություններ էին ունենում խորհրդային վարձույթում։ Նա հակված էր մելոդրամատիզմին և սիրային ու սեքսուալ թեմատիկաներին, որոշ սյուժեներ վերցվել են արևմտաեվրոպական գրողներից[6]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագահ Նասերի կողմից արժանացել է շքանշանի
  • Առաջին գրական մրցանակը 1973 թվականին ստացել է «իմ արյունը, իմ արցունքները, իմ ժպիտը» վեպի համար
  • 1975 թվականին ստացել է «Լավագույն սցենար» մրցանակը «Գնդակն իմ գրպանում է» վեպի համար (1974 թվականի ֆիլմը նույնպես խորհրդային վարձույթում էր[7]:)
  • 1990 թվականին հետմահու արժանացել է Հանրապետության շքանշանի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]