Իլյա Դոլմատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Դոլմատով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1985(1985-06-23)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
—2002 Ռուսաստան ՕՌՄՊՄԴ Սպարտակ-2 (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Ռուսաստան Սպորտակադեմկլուբ 78 (18)
2005-2006 Ռուսաստան Շիննիկ 3 (0)
2006  Ռուսաստան Սիբիր 19 (1)
2007 Ռուսաստան Նիկա (Մոսկվա) 20 (8)
2008—2009 Ռուսաստան Կուբան 18 (3)
2008  Ռուսաստան Կրասնոդար 9 (1)
2010 Ռուսաստան Դոլգիե Պրուդի 22 (13)
2011 Ռուսաստան Իստրա 29 (10)
2012 Ռուսաստան Սոկոլ 9 (3)
2013 Ռուսաստան Կոլոմնա-2 սիր.
2013 Ռուսաստան Տոսնո 14 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իլյա Ալեքսեևիչ Դոլմատով (ռուս.՝ Илья Алексеевич Долматов, հունիսի 23, 1985(1985-06-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան «Սպարտակ-2» օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցի սան է[2]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2002 թվականին մոսկովյան «Սպորտակադեմկլուբ» ակումբում[3], որի կազմում հանդես է եկել մինչև 2005 թվականի հուլիս[4]՝ այդ ընթացքում անցկացնելով 78 խաղ, որոնցում խփել է 18 գնդակ։ Ապա տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ, որտեղ խաղացել է մեկ մրցաշրջան՝ անցկացնելով 3 խաղ Պրեմիեր լիգայում և 4 հանդիպում երկրորդ կազմերի մրցաշարում[5]։ 2006 թվականի մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով անցկացրել է «Սիբիր» ակումբ[6], որի կազմում անցկացրել է 19 խաղ և խփել 1 գոլ առաջնությունում, ինչպես նաև մասնակցել 3 խաղի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 2007 թվականին հանդես է եկել Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի Նիկա ակումբում (Մոսկվա), անցկացրել 20 խաղ լիգայում, որոնցում խփել է 8 գոլ, ինչպես նաև մասնակցել 1 հանդիպման Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։

2008 թվականին Ալեքսանդր Թարխանովի կողմից հրավիրվել է «Կուբան» ակումբ[7], որտեղ էլ սկսել է մրցաշրջանը՝ անցկացնելով 16 խաղ և խփելով 3 գոլ առաջնությունում, ինչպես նաև մասնակցելով մեկ հանդիպման Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 2008 թվականի հուլիսին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Կրասնոդար» ակումբ[8], որի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել 1 գոլ։ Ապա վերադարձել է «Կուբան» ակումբ, որտեղ 2009 թվականի մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ հիմնական կազմում (երկու անգամն էլ դուրս է եկել փոխարինման) և 7 խաղ երիտասարդական կազմում, որում խփել է 4 գոլ (նրանցից 2-ը 11 մետրանոցից[9]։

2009 թվականի նոյեմբերի 30-ին տեղեկություն է հայտնվել, որ «Կուբանը» չի երկարաձգելու պայմանագիրը Դոլմատովի հետ[10]։ 2010 թվականի փետրվարին մեկնել է դիտումների Սանկտ Պետերբուրգի «Դինամո» ակումբ[11]։

2011 թվականի հունվարի 23-ին հայտարարվել է, որ Դոլմատովը դիտումների է մասնակցում Մոսկվայի «Տորպեդո» ակումբում[12]։ Սակայն արդյունքում նա պայմանագիր է կնքել «Իստրա» ակումբի հետ[13]։

2011 թվականի դեկտեմբերի 9-ին Դոլմատովը պայմանագիր է կնքել Սարատովի «Սոկոլ» ակումբի հետ[14]։

2013 թվականի հունիսի 21-ին պայմանագիր է կնքել «Տոսնո» ակումբի հետ[15]։ 2014 թվականի փետրվարի 17-ին հանվել է թիմի հայտացուցակից։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Կուբան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Трансферная история игрока» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Официальная заявка ФК «Спортакадемклуб» на сезон 2002 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. «Официальная заявка ФК «Спортакадемклуб» на сезон 2005 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  5. «Статистика игрока в сезоне 2005 года» (ռուսերեն). Официальный сайт РФПЛ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. «Официальная заявка ФК «Сибирь» на сезон 2006 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. «Официальная заявка ФК «Кубань» на сезон 2008 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. «Официальная заявка ФК «Краснодар» на сезон 2008 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. «Статистика игрока в сезоне 2009 года» (ռուսերեն). Официальный сайт РФПЛ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. ««Кубань» уже сегодня покинут около десятка игроков» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 30.11.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «Форвард «Кубани» на просмотре в «Динамо»» (ռուսերեն). yuga.ru. 12.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  12. «Долматов находится на просмотре в московском «Торпедо»» (ռուսերեն). «Чемпионат.ру». 23.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  13. «Заявка «Истры» на 2011 год». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  14. «Новичком «Сокола» стал лучший бомбардир «Истры»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  15. «Второй дивизион. Зона «Запад». Тосно (Тосно). Заявочный лист». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Դոլմատով» հոդվածին։