Իլյա Գլազունովի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Գլազունովի պատկերասրահ
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՀասցեՎոլխոնկա փողոց
Հիմնադրվել է2004
Կայքglazunov-gallery.ru
Քարտեզ
Քարտեզ

Մոսկվայի Իլյա Գլազունովի անվան պետական պատկերասրահ (ռուս.՝ Московская государственная картинная галерея Ильи Глазунова), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Սերգեևիչ Գլազունովի պատկերասրահը (Վոլխոնկա 13), որը ստեղծվել է 2004 թվականին։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը, որտեղ կառուցվել է շինությունը, պատկանել է Նարիշկինների ընտանիքին։ Նրա տոհմի վերջին ներկայացուցչի՝ գեներալ-պորուչիկի կոչում ունեցող Վասիլի Նարիշկինի մահից հետո ունեցվածքը բաժանվել է իր երկու զարմիկների միջև։ Ներկայիս թիվ 9-11 տների տարածքը տեղափոխվել է որպես Ալեքսեյ Ֆեոդորովիչ Գրիբոյեդովի բաժին, իսկ թիվ 13 տունը մնացել է Նարիշկիններին։ Ժամանակի ընթացքում, ներկայիս տունը, որը մի քանի անգամ վերակառուցվել է, գնել է իշխանուհի Մարիա Պետրովնա Օբոլենսկայան՝ 1812 թվականի պատերազմի հերոս գեներալ Դմիտրի Սերգեևիչ Դոխտուրովի այրին։ Իշխանուհու մահից հետո 1856 թվականին տանն ապրել է Դեկաբրիստական ապստամբության մասնակից Սերգեյ Պետրովիչ Տրուբեցկոյը[1]։

Պատկերասրահի հիմնական շենքի ետնամասում՝ Վոլխոնկա փողոցի 11 հասցեի 5-րդ կառույցում, հողատարածքի խորքում, կառուցվում է պատկերասրահի նոր շենք։ Բացումը նախատեսված է եղել 2013-2014 թվականներին, սակայն մի քանի անգամ հետաձգվել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը բացվել է 2004 թվականի օգոստոսի 31-ին վերականգնված առանձնատան շենքում։ Ցուցահանդեսի հիմքը նկարչի հավաքածուն է, որը նա նվիրվել է ժողովրդին։

2009 թվականի հունիսին պատկերասրահը եղել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ նկարչի 79-րդ տարեդարձի օրը պատկերասրահ է այցելել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և մի քանի նկարներ դիտելու ժամանակ մեկնաբանություններ է արել պատկերված մանրամասների վերաբերյալ։ Օրինակ, «Իշխան Օլեգն ու Իգորը» (1972) կտավն ուսումնասիրելուց նա ասաց. «Սուրը կարճ է, կարծես գրչահատ դանակ ձեռքին լինի»։ Նկարիչը համաձայնել է և ասել, որ ստիպված է ավարտել նկարը[2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը գտնվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի դիմացի առանձնատանը՝ Վոլխոնկի և Վսեխսվյատսկի նրբանցքի անկյունում։ Մոտակայքում է գտնվում Քրիստոս Փրկչի տաճարի այգին։

Պատկերասրահում ներկայացված են ավելի քան 700 ստեղծագործություններ, այդ թվում՝ մոնումենտալ պատմական կտավներ («Հավերժ Ռուսաստան», «20-րդ դարի առեղծվածը», «Տաճարի ոչնչացումը Զատկի գիշերը» կտավներ), ռուսական դասական օպերաների դիմանկարային և թատերական դեկորացիաներ։ Ցուցահանդեսի մեծ մասը նվիրված է նկարչի՝ ռուս դասական գրողների ստեղծագործությունների համար նկարազարդումներին։

Հավաքածուն նաև ներառում է արվեստագետի հավաքած նյութերը՝

  • Սրբապատկերների սրահ (հին Ռուսաստանի սրբապատկերների և կենցաղային իրերի հավաքածու)
  • Նեոռուսական ոճի կահույքի հավաքածու (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]