Իզոպերիմետրական խնդիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իզոպերիմետրական խնդիրներ (իզո... և հուն. Jtepijnetpov — պարագիծ), երկրաչափության և մաթեմատիկական անալիզի խնդիրներ։ Պարզագույն Իզոպերիմետրական խնդիրներ հայտնի էին դեռևս Հին Հունաստանի գիտնականներին (Արքիմեդ, Զենոդոր և ուրիշներ)։ Դասական Իզոպերիմետրական խնդիրներ են՝ տված երկարության պարագիծ ունեցող ուռուցիկ տիրույթների դասում որոշեք ամենամեծ մակերես ունեցողը (շրջանն է), տված մակերեսով մակերևույթ ունեցող եռաչափ ուռուցիկ տիրույթների դասում որոշել ամենամեծ ծավալ ունեցողը (գունդն է)։ Արդի մաթեմատիկայում Իզոպերիմետրական խնդիրները մաթեմատիկական անալիզի և երկրաչափության խնդիրների լայն դաս են կազմում և լուծվում են վարիացիոն հաշվի և ինտեգրալ երկրաչափության մեթոդներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 315 CC-BY-SA-icon-80x15.png