Իզաբելլա Թոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Թոդ
անգլ.՝ Isabella Tod
Դիմանկար
Ծնվել է1836[1]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1896[1]
Քաղաքացիություն Շոտլանդիա և Իռլանդիա
Մասնագիտությունսուֆրաժիստ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ

Իզաբելլա Մարիա Սյուզան Թոդ (անգլ.՝ Isabella Maria Susan Tod, 1836[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1896[1]), շոտլանդացի ֆեմինիստ, կանանց իրավունքների համար պայքարող և Իռլանդիայում արհմիութենական քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոդը ծնվել է Էդինբուրգում։ Կրթություն ստացել է տանը մորից՝ Մարիա Իզաբելլա Վադելից, որը եկել էր Իռլանդիայի Մոնագան շրջանից։ Նրա հայրը էդինբուրգցի վաճառական Ջեյմս Բենքս Թոդն էր[2]։ 1850-ականներին Իզաբելլա Թոդը մոր հետ տեղափոխվել է Բելֆաստ։ Նա իր ներդրումն է ունեցել մի շարք թերթերում, այդ թվում՝ «Հյուսիսային Վիգի» և Դուբլինի համալսարանի հանդեսում։

Իզաբելլա Թոդը հիմնել է Հյուսիսիռլանդական կանանց սուֆրաժիստական միությունը, որը հետագայում դարձել է Իռլանդացի կանանց սուֆրաժիստական միություն։

Մարգարետ Բայերսի հետ նա հիմնել է Բելֆաստի կանանց սթափության (չափավորության) ասոցիացիան[3]։

Իռլանդիայի ինքնավարության հարցով Լիբերալ կուսակցության պառակտումից հետո Թոդը դարձել է Բելֆաստում կանանց լիբերալ ունիոնիստական ասոցիացիայի կազմակերպիչը։

Թոդը մահացել է 1896 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելֆաստում։ Թաղված է Հարավային Բելֆաստի Բալմորալ գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. «The Dictionary of Ulster Biography». www.newulsterbiography.co.uk. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. uhistadmin (2015 թ․ ապրիլի 18). «Isabella Tod». Ulster History Circle (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  4. «Isabella Tod: Ulster's Forgotten Radical on BBC Two NI». Northern Ireland Screen (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.