Իդրայի պատմական արխիվ և թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդրայի պատմական արխիվ և թանգարան
HYDRA HISTORICAL MUSEUM 3473.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված է1918
Կոորդինատներ: 37°20′57″ հս․ լ. 23°27′55″ ավ. ե. / 37.34917° հս․. լ. 23.46528° ավ. ե. / 37.34917; 23.46528


Իդրայի պատմական արխիվ և թանգարան, Հունաստանի անկախության պատերազմի, հունական նավատորմի պատմության և պետության վերջին երկու դարերի հետ կապված ամենակարևոր թանգարաններից մեկը: Գտնվում է Եգեյան ծովի Իդրա կղզում:

Կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրա կղզին իր 120 զինված և առևտրական նավերի, Սպեցե և Փսարա կղզիների հետ միասին ծովում հունական հեղափոխության գլխավոր հենակետերից մեկն էր: Ավելի քան երկու դարերի ընթացքում այս փոքրիկ կղզին տվել էվերածնված Հունաստանի մի քանի տասնյակ ծովակալ, այդ թվում նավատորմի հրամանատարների և մի քանի տասնյակ քաղաքական գործիչների: Դրանց թվում էին հինգ վարչապետ և երկրի առաջին (երրորդ) հանրապետության նախագահ, ծովակալ Պավլոս Կունտուրիոտիսը: Այդ պատճառով կղզու արխիվը և թանգարանը ազգային նշանակություն ունեն:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեկիֆ, որի մեջ գտնվում է ծովակալ Միաուլիսի սիիրտը

Իդրայի պատմական արխիվը և թանգարանը ստեղծվել է 1918 թվականի ապրիլին, որը կառուցվել է Իդրայի նավապետ և բարերար Գիկաս Կուլրասայի հովանավորությամբ: Բժիշկ և Իդրայի քաղաքապետ Անտոնիոս Լիգնոսը իր վրա վերցրեց Իդրա համայնքի արխիվում (1708-1865 թթ.) գտնվող փաստաթղթերի արխիվացումը, որը Լիգնոսը հայտնաբերել է Աստվածածին եկեղեցում և նախաձեռնել է կղզում թանգարանի և գրադարանի ստեղծումը: 1952 թվականին Կուլուրասը շենքը ներկայացրեց հունական պետությանը: Այդ թվականից ի վեր արխիվն ու թանգարանը գտնվում են Հունաստանի Հանրապետության մշակույթի և արխիվի նախարարությունում: 1972 թվականին հին շենքը քանդվեց և նույն տեղում նորը կառուցվեց: Նոր շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1996 թվականին[1]:

Արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվ պահպանում, հավաքում, ուսումնասիրում և հրապարակում է փաստաթղթեր, որոնք կապված են Ինդրայի պատմության, նրա ավանդույթների և մշակույթի հետ: Դա հատկապես վերաբերվում է 18 և 19-րդ դարերի կղզու առաջատար դերին: Համարվում է Իդրա համայնքի հիիմնական արխիվը (1708-1865 թթ.), որտեղ թվագրվում է մոտ 18.000 նախնական փաստաթղթեր, ձեռագրեր, կոդեր և ցուցակներ, որոնք պատմում են հույն պատմության հեղափոխական և հետխորհրդային հեղափոխական տարիներին:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրայի պատմական արխիվ և թանգարան: Նիկոլաոս Գեորգիուի կիսանդրին:Քանդակագործ՝ Լուիս Պերոտտի

Թանգարանի շենքը գործում է երկու հարկով: Առաջին հարկում պահվում են Բալկանյան, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասունքները: Հունական հեղափոխության նավերի նավաքթերը, Ռիգաս Ֆերայոսի «Մեծ քարտեզը», որը 1793 թվականին տպագրվել է Վենում, ներկայացված են առաջին հարկում: Այստեղ նաև ստեղծելեն արվեստի պատկերասրահ՝ հույն և օտարազգի արվեստագետների հեղափոխության նավերի նկարների համար[2]: Այստեղ, հունական հեղափոխության հերոսների դիմանկարների կողքին, դրված են կղզու բնիկ և Արգենտինայի հերոս Նիկոլաոս Նիկոլայոս Գեորգիուի կիսանդրին: Լուիս Պերլոտի աշխատանքը՝ կինսանդրին, Էվիտա Պերոնը նվիրել է կղզուն: Ցուցադրվել են նաև Իդրայի բնակիչների կոստյումները և զենքերը, ծովային քարտեզներ և փոքրիկ իրեր 18 և 19-րդ դարերից[3][4][5]:

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը ներառում է 6,000 հատոր հին և հազվագյուտ հրատարակություններ՝ սկսած 18-րդ դարից: Գրադարանը մշտապես հարստացվում է կղզու պատմության և մշակույթի հետ կապված հրապարակումներով[6]:

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ, դասախոսություններ, նոր գրքերի շնորհանդեսներ, կոնվենցիաներ եւ սեմինարներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архивированная копия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-30-ին։ Վերցված է 2013-05-09 
  2. Hydra Culture, Cultural Legacy
  3. «Архивированная копия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-30-ին։ Վերցված է 2013-05-09 
  4. HomePage - IAMY Արխիվացված է Հոկտեմբեր 30, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  5. Historical Archives Museum | Hydra Greece | Travel guide to Hydra (Cephalonia) Island | Hydra Hotels Արխիվացված է Դեկտեմբեր 5, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  6. «Архивированная копия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-29-ին։ Վերցված է 2013-05-09