Իգոր Ստուդենիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Ստուդենիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 14, 1940(1940-09-14) (83 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Իգոր Ստուդենիկով (ռուս.՝ Игорь Иванович Студенников, սեպտեմբերի 14, 1940(1940-09-14)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1989 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

1968 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1968 թվականից մինչև 1970 թվականը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանատան ռեֆերենտ, թարգմանիչ։
  • 1973-1979 թվականներին Ալժիրում եղել է ԽՍՀՄ դեսպանատան երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար։
  • 1981-ից մինչև 1982 թվականը Նիգերում եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1982 թվականից մինչև 1987 թվականն Ալժիրում եղել է ԽՍՀՄ դեսպանատան մշակույթի գծով ատաշե։
  • 1990-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի երկրների վարչության պետի տեղակալ։
  • 1992 թվականի մարտի 2-ից մինչև 1998 թվականի օգոստոսի 27-ը Գվինեայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1992 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 1998 թվականի օգոստոսի 27-ը Սիերա Լեոնեուեղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 1998 թվականի դեկտեմբերից մինչև 1999 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
  • 1999 թվականի մայիսից մինչև 2001 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 2001 թվականի փետրվարի 13-ից մինչև 2004 փետրվարի 13-ը Լատվիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1996 թվականի դեկտեմբերի 11)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 02.03.1992 № 206 «О назначении Студенникова И.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Гвинейской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  2. 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации от 27.08.1998 № 996 «Об освобождении Студенникова И.И. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Гвинейской Республике и Республике Сьерра-Леоне по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 02.11.1992 № 1321 «О назначении Студенникова И.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Сьерра-Леоне по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 13.02.2001 № 159 «О назначении Студенникова И.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Латвийской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 01.09.2004 № 1133 «О Студенникове И.И.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 11.12.1996 № 1666 «О присвоении Студенникову И.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М.: Издат. дом «Новое время», «Всё для Вас», 1993. — 783 с. — ISBN 5-86564-033-X — С. 623.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]