Իգոր Սուբելդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իգոր Սուբելդիա
Igor Zubeldia
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Igor Zubeldia Elorza
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1997(1997-03-30)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Ասկոյտիա, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Համար 5
Պատանեկան կարիերա
2008-2015 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ B 52 (3)
2016-ներկա Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 51 (1)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա Մ18 4 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 17-ի, 2019

Իգոր Սուբելդիա (իսպ.՝ Igor Zubeldia, մարտի 30, 1997(1997-03-30)[1], Ասկոյտիա, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Սոսիեդադի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Սոսիեդադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբելդիան Ռեալ Սոսիեդադի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի փետրվարի 25-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մայիսի 23-ին՝ փոխարինելով Ռուբեն Պարդոյին Վալենսիայի դեմ խաղում[5]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի ապրիլի 1-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դավիթ Սուրուտուսային Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում[7]։ Սեպտեմբերի 24-ին Սուբելդիան հեռացվեց խաղադաշտից Վալենսիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 20-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[9]։ 2017-18 մրցաշրջանում Սուբելդիան անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[10]։

2018 թվականի հունիսի 29-ին Սուբելդիան երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալ Սոսիեդադի հետ մինչև 2024 թվականը[11][12][13]։ 2019 թվականի հունվարի 17-ին նա գոլ խփեց Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի Բետիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբելդիան ներկայացրել է Իսպանիան մինչև 18 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 17-ի դրությամբ[15]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սոսիեդադ B 2015–16 Սեգունդա Դիվիզիոն B 27 1 27 1
2016–17 25 2 25 2
Ընդհանուր 52 3 0 0 0 0 0 0 52 3
Ռեալ Սոսիեդադ 2015–16 Լա Լիգա 1 0 0 0 1 0
2016–17 4 0 0 0 4 0
2017–18 24 1 1 0 5 0 30 1
2018–19 22 0 4 1 26 1
Ընդհանուր 51 1 5 1 5 0 0 0 61 2
Կարիերայի ընդհանուր 103 4 5 1 5 0 0 0 113 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Spain - Igor Zubeldía - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-02-17 
  3. «La Liga Player Analysis: Real Sociedad's Igor Zubeldia - 14th November»։ Eastbridge (en-US)։ 2018-11-14։ Վերցված է 2019-02-17 
  4. «Zubeldia, Bautista, Odriozola y Luca Sangalli, repóker de renovaciones en la Real Sociedad»։ BeSoccer (es-ES)։ 2016-02-25։ Վերցված է 2019-02-17 
  5. «Valencia CF - Real Sociedad, May 13, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  6. «Real Sociedad - CD Leganés, Apr 1, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  7. «Real Sociedad - Rosenborg BK, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  8. «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  9. «Real Sociedad - Sevilla FC, Dec 20, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  10. «Igor Zubeldia | Football Stats | Real Sociedad | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-02-17 
  11. 29/06/2018։ «Present and future assured»։ www.realsociedad.eus (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  12. «Liga - Real Sociedad : Igor Zubeldia jusqu’en 2024»։ Mercato 365 (fr-FR)։ 2018-06-29։ Վերցված է 2019-02-17 
  13. «Igor Zubeldia renueva hasta 2024»։ www.eitb.eus (իսպաներեն)։ Վերցված է 2019-02-17 
  14. «Real Sociedad - Real Betis Balompié, Jan 17, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 
  15. «Zubeldía»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-02-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]