Իգոր Ներսեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Ներսեսով
Ծնվել է հունվարի 24, 1920(1920-01-24)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել է 1995
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան

Իգոր Լևոնի Ներսեսով (հունվարի 24, 1920, Բաքու - 1995[1]), խորհրդային սեյսմոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ 1982։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը, 1949-1970 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտում, որպես ռեգիոնալ սեյսմիկության և երկրաշարժերի կանխատեսման լաբորատորիայի վարիչ, կոմպլեքսային սեյսմոլոգիական արշավախմբի պետ, 1955 թվականից՝ Տաջիկական սեյսմոլոգիական արշավախմբի պետ։ ԽՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչային խորհրդի նախագահի տեղակալ 1973 թվականից և ՀԽՍՀ ԳԱ վերգետնյա տիեզերական երկրաֆիզիկական սեյսմականխատեսումային համակարգի ստեղծման հատուկ կոնստրուկտորային բյուրոյի տնօրենի տեղակալ (1982 թվականից)։ Ներսեսովի գիտական աշխատանքները վերաբերում են Երկրի կեղեի և վերին թիկնոցի կառուցվածքի ուսումնասիրման և երկրաշարժերի կանխատեսման նոր մեթոդների մշակմանն ու սեյսմաշրջանացման խնդիրների լուծմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png