Իգոր Բաբուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Բաբուշկին
Igor Babushkin (skfo.gov.ru).jpg
 
Կրթություն՝ Moscow Higher Military Command School? և Golitsyn Frontier Institute?
Ծննդյան օր ապրիլի 5, 1970(1970-04-05) (49 տարեկան)
Ծննդավայր Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Արիության շքանշան

Իգոր Բաբուշկին (ապրիլի 5, 1970(1970-04-05), Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ: 2019 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետի պաշտոնակատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2019 թվականի հունիսի 5։

Իգոր Բաբուշկինը ծնվել է 1970 թվականի ապրիլի 5-ին, Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում[1].

Դպրոցից հետո ընդունվել Է Մոսկվայի բարձրագույն ռազմահրամանատարական ուսումնարան, որն ավարտել է 1992 թվականին:

1992 թվականից մինչև 2012 թվականը ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումներում: Ավարտել է Հատուկ շինարարության դաշնային գործակալության ծառայությունը՝ գնդապետի շքանշանով[1]:

2002 թվականին լրացուցիչ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետում։ Ավարտել է նաև ինստիտուտի կառավարման, տնտեսագիտության և նորարարության բաժինները[1]:

2013 թվականի հունվարին զբաղեցրել է Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նա համակարգում էր պետական գանձարանը, պաշտպանության և անվտանգության ոլորտում դաշնային իշխանությունները և կազմակերպությունները, արդյունաբերական կազմակերպությունների և արտերկրյա գույքի, արդյունաբերական համալիր կազմակերպությունների ղեկավարումը[1]:

2018 թվականի սեպտեմբերին նշանակվել է Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգի ՌԴ նախագահի՝ Ալեքսանդր Մատովնիկովի լիազոր ներկայացուցչի տեղակալ[1]:

2019 թվականի հունիսի 5-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետի պաշտոնակատար[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիներին ստացել է պետական պարգևներ և տարբերանշաններ։ Պարգևատրվել Է Արիության շքանշանով[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է: Ունի դուստր[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]