Իգնատ Նազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատ Նազարով
Ծնվել է1904[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1982[1]
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ

Իգնատ Իվանովիչ Նազարով (ռուս.՝ Игнат Иванович Назаров, 1904[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1982[1]), խորհրդային դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնատ Նազարովը ծնվել է Դոնի Ռոստովում բանվորի ընտանիքում։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանն անդամագրվել է 1929 թվականին, նույն թվականից էլ սկսել է տպագրվել։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտին կից կինոակադեմիան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդասիրությամբ և հայրենասիրությամբ տոգորված ստեղծագործություններում Իգնատ Նազարովը ցույց է տվել խորհրդային ժողովրդի հերոսությունը Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներում, ինչպես նաև իր ժամանակակից երիտասարդության կյանքը։ Նազարովը սիրել է պատմական սյուժեները, փորձել է պահպանել շարադրանքի վավերականությունը, թեպետ նրան բնորոշ էր նաև բանաստեղծականությունը։

Նազարովը «Պանֆիլովցիները» դրամայի (1963, «Սերգեյ Լազո» ռադիոպիեսի (1971), «Կրակն իր վրա» հերոսական կատակերգության (1962), «Տատյանա» (1936), «Փոքր քույր» (1959) «Սեփական ցանկությամբ» (1976) պիեսների, «Սարսափելի գտածո» (1954), «Մեկ հասկը դեռևս հաց չէ», «Թեյ խմելը փայտ կոտրել չէ» (1943) և «Ուղևորներ» կատակերգությունների, «Մարուսյա» (1962) և «Ժողովուրդն անմահ է» հերոսական դրամաների, ինչպես նաև այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Նրա գրչին է պատկանում նաև «Մայր. Դոնում քաղաքացիական պատերազմի տարիները» դրամատիկ նորավեպը։

Իգնատ Իվանովիչ Նազարովի «Սերգեյ Լազո», «Ապստամբություն Վոլգայում», «Զինվորի ծնունդը», «Կրակն իր վրա» պիեսները 1981 թվականին լույս են տեսել մեկ գրքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]