Ալեքսանդր Իգնատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իգնատով Ալեքսանդրից)
Ալեքսանդր Իգնատով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 28, 1955(1955-04-28) (68 տարեկան)

Ալեքսանդր Իգնատով (ռուս.՝ Алекса́ндр Анато́льевич Чури́лин, ապրիլի 28, 1955(1955-04-28)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1978 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1978-1980 թվականներ՝ Բանգլադեշում ԽՍՀՄ դեսպանության վերահսկիչ ռեֆերենտ։
  • 1980-1984 թվականներին ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ, ատտաշե։
  • 1985-ից մինչև 1990 թվականը Նոր Զելանդիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության երրրոդ և երկրորդ քարտուղար։
  • 1992 թվականից մինչև 1996 թվականը Հարավային Կորեայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առաջին քարտուղար։
  • 1999-ից մինչև 2003 թվականը Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2003 թվականի ապրիլից մինչև սեպտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական խնդիրների վարչության պետի տեղակալ։
  • 2004 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական խնդիրների և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների դեպարտամենտի տեղակալ։
  • 2008 թվականկի հունվարից մինչև 2009 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական խնդիրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2009 թվականի մայիսի 5-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 7-ը Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2014 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2016 թվականի փետրվարի 10-ից Բանգլադեշում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի մայիսի 1)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 07.11.2013 № 829 «О Игнатове А.И.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 25.05.2009 № 588 «О назначении Игнатова А.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Камбоджа»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 1.05.2012 № 545 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]