Ալեքսանդր Իգնատով
Արտաքին տեսք
Ալեքսանդր Իգնատով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 28, 1955 (69 տարեկան) |
Ալեքսանդր Իգնատով (ռուս.՝ Алекса́ндр Анато́льевич Чури́лин, ապրիլի 28, 1955), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1978 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1978-1980 թվականներ՝ Բանգլադեշում ԽՍՀՄ դեսպանության վերահսկիչ ռեֆերենտ։
- 1980-1984 թվականներին ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ, ատտաշե։
- 1985-ից մինչև 1990 թվականը Նոր Զելանդիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության երրրոդ և երկրորդ քարտուղար։
- 1992 թվականից մինչև 1996 թվականը Հարավային Կորեայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առաջին քարտուղար։
- 1999-ից մինչև 2003 թվականը Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2003 թվականի ապրիլից մինչև սեպտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական խնդիրների վարչության պետի տեղակալ։
- 2004 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական խնդիրների և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների դեպարտամենտի տեղակալ։
- 2008 թվականկի հունվարից մինչև 2009 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական խնդիրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2009 թվականի մայիսի 5-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 7-ը Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2014 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2016 թվականի փետրվարի 10-ից Բանգլադեշում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանն է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի մայիսի 1)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президента Российской Федерации от 07.11.2013 № 829 «О Игнатове А.И.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25.05.2009 № 588 «О назначении Игнатова А.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Камбоджа»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 1.05.2012 № 545 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)