Իբրահիմ Բա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Բա
Ibrahim Ba
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա, {{{2}}} Ֆրանսիա
Մականուն Իբու (Ibou)
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1973(1973-01-12) (51 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք աջ կիսապաշտպան
Համար Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Ֆրանսիա Հավր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991—1996 Ֆրանսիա Հավր 128 (8)
1996—1997 Ֆրանսիա Բորդո 35 (6)
1997—1999 Իտալիա Միլան 46 (1)
1999—2000  Իտալիա Պերուջա 14 (1)
2000—2001 Իտալիա Միլան 5 (0)
2001—2002  Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 9 (0)
2002—2003 Իտալիա Միլան 5 (0)
2003—2004 Միացյալ Թագավորություն Բոլտոն Ուոնդերերս 9 (0)
2004—2005 Թուրքիա Չայկուր Ռիզեսպոր 2 (0)
2005—2006 Շվեյցարիա Յուրգորդեն 14 (1)
2007—2008 Իտալիա Միլան 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իբրահիմ Բա (ֆր.՝ Ibrahim Ba; հունվարի 12, 1973(1973-01-12), Դակար, Սենեգալ), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Իբրահիմը Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Իբրահիմ Բա Էուսեբիոյի որդին է։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Բան «Հավր» ֆուտբոլային ակումբի սան է։ Անցկացնելով 5 մրցաշրջան՝ տեղափոխվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում կարողացել է պարգևատրվել Ֆրանսիայի ազգային հավաքականի կողմից։ Ազգային հավաքականում դեբյուտել է 1997 թվականին Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ խաղում, որտեղ կարողացել է դառնալ գոլի հեղինակ։ Այդպիսի շարունակական հաջողությունները օգնել են Բային իր վրա սևեռել եվրոպական ակումբների ուշադրությունը։ Այսպիսով, Բան տեղափոխվեց իտալական «Միլան», որտեղ սկսեց հանդես գալ 13 համարի ներքո (այդ թվի տակ է խաղացել նաև իր հայրը)։ Իտալիայի առաջնության երկրորդ տուրում, որտեղ իտալական «Միլանը» կարողացավ հաղթել «Լացիո» ակումբին, Բան աչքի ընկավ իր գոլով։ Առաջին մրցաշրջանում Բան անցկացրեց 31 խաղ, երկրորդում՝ 15: Բան հնարավորություն ունեցավ հանդես գալու 1998 թվականի աշխարհի առաջնությանը և նույնիսկ ընդգրկվեց այն 28 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր պետք է մասնակցեին առաջնությանը, սակայն վերջում նրան դուրս հանեցին այդ ցուցակից։

1999/2000 մրցաշրջանում Բան վարձակալվեց «Պերուջ» ակումբի կողմից, բայց մրցաշրջանը հաջող ընթացք չունեցավ ֆրանսիացու համար։ Մրցակից ֆուտբոլիստ Ֆաբիո Մաչելարիին գլխով հարվածելու համար որակազրկվեց 4 խաղով, իսկ մրցաշրջանի վերջում «Ումբրիա» ակումբի դեմ խաղում ոտքի կոտրվածք ստացավ, բայց կարողացավ դառնալ գոլի հեղինակ։ Վերադառնալով «Միլան»՝ նա երկար ժամանակ ապաքինվեց, հետո կարողացավ անցկացնել ընդամենը 5 խաղ։ Իսկ հետագայում կրկին վարձակալվեց, այս անգամ «Օլիմպիկ Մարսել» ակումբի կաղմից, որտեղ շատ քիչ խաղաց։ Երկրորդ անգամ «Միլան» վերադառնալով՝ կարողացավ խաղալ 5 խաղ։

2003 թվականի ամռանը Բան տեղափոխվեց «Բոլտոն Ուոնդերերս» ակումբ։ Ակումբ տեղափոխվելուն պես, 2003 թվականի ամռանը, Բան տեղափոխվեց անագլիական «Բոլթոն Ուոնդերես» ակումբ, որի կազմում խաղացած միակ մրցաշրջանում փոխարինող և փոխարինվող մարզիկների ազգանունների միջև տառերի քանակի առավելագույն տարբերությամբ Պրեմիեր-Լիգայի ռեկորդ սահմանեց. դա տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարին, երբ Բան փոխարինեց Ստելիոս Յաննակոպուլոսին։ 2004 թվականին Բան տեղափոխվեց թուրքական «Կայկուր Ռիզեսպոր» ակումբ, բայց այստեղ շատ կարճ ժամանակ անց մարզիկի հետ խզում են պայմանագիրը, և նա մեկ ամիս անգործության է մատնվում։ 2005 թվականի ամռանը Բան տաղափոխվեց «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբ, որտեղ կարողացավ հայտնվել հիմնական կազմում, բայց 2006 թվականին խզում է ակումբի հետ կնքած պայմանագիրը։ Հուլիսից Բան փորձեց իր ուժերը «Դերբի Կաունտի» ակումբում, բայց ակումբը ֆուտբոլիստին տեսնելուց հետո չցանկացավ կնքել նրա հետ պայմանագիր։ Կես տարի Բան մնաց առանց ակումբի, բայց հետո սկսեց հանդես գալ երկրորդ սերիայում՝ «Վարեզ» ակումբի կազմում, հետո անսպասելի կնքում է Բանի «Միլան» տեղափոխվելու պայմանագիր։ Ակումբը ֆուտբոլիստի համար 200 000 Եվրո խոստացավ, սակայն Բանը չհայտնվեց հիմնական կազմում

2008 թվականի մայիսի 21-ին ավարտվեց Բայի պայմանագիրը «Միլանի» հետ։ Իբրահիմ Բան հայտարարեց իր ֆուտբոլային կարիերան ավարտելու և «Միլան»ում, որպես Աֆրիկայում այդ ակումբի սկաուտ, աշխատանքի անցնելու մասին։

Բան նաև հայտնի դարձավ «Actua Soccer 3» խաղի շապիկում հայտնվելու շնորհիվ[1]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Իտալիա «Միլան»

Շվեյցարիա «Յուրգորդեն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ Բա» հոդվածին։