Իան Կալիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իան Կալիում (անգլ.՝ Ian Callum, հուլիսի 30, 1955(1955-07-30), Դամֆրիս, Դամֆրիսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավտոմեքենաների բրիտանացի դիզայներ, որն աշխատել է Ֆորդ, «TWR» «Aston Martin» ընկերություններում, իսկ 1999 թվականին դարձել է «Jaguar» ընկերության ավտոմեքենաների դիզայնի գծով տնօրեն, որն հետագայում՝ 2013 թվականին միավորվել է «Jaguar Land Rover» հոլդինգային ընկերության հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 30-ին Շոտլանդիայում[1]։

Սովորել է Լանչեսթերի պոլիտեխնիկական համալսարանում (այժմ Քովենթրիի համալսարան), Աբերդինի համալսարանի արվեստի և հասարակական գիտությունների քոլեջում և Գլազգոյի արվեստի դպրոցում, որտեղ ստացել է արդյունաբերական դիզայնի որակավորման աստիճան: Հետագայում նա ավարտել է Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջը՝ ստանալով ավտոմոբիլային դիզայնի մագիստրոսի աստիճան։

1979-1990 թվականներին աշխատել է «Ford Motor Company» ընկերությունում, մասնավորապես, նպաստել է «Ford RS200» սպորտային մեքենայի և Ford Escortի մեքենայի դիզայնի զարգացմանը[2]։

1990 թվականին միացելէ «Tom Walkinshaw Racingին» ընկերությանը[3]։ Այդ ընթացքում նա մասնակիորեն պատասխանատու էր «Aston Martin DB7» մեքենայի մշակման համար, ինչի շնորհիվ դարձավ առավել հայտնի։ Մասնակցել է նաև «Aston Martin Vanquishի», «DB7 Vantage» կոնցեպտի (V12 շարժիչով) և «Aston Martin Project Vantage» ի մեքենաների մշակմանը:

1995 թվականին արժանացել է Ջիմ Քլարկի հիշատակի մրցանակին՝ «DB7» մեքենայի վրա կատարած աշխատանքի համար: 1998 թվականին նա նախագծել է «Nissan R390 GT1» մեքենայի դիզայնը:

1999-2019 թվականներին եղել է «Jaguar» ավտոմեքենաների դիզայնի գծով տնօրեն։ Մեծ ներդրում է ունեցել «X-Type Estate (2004)», «Aston Martin DB9 (2004)», «Jaguar XK (2005)», «Jaguar XF (2008)», «Jaguar XJ (2009)», «Jaguar C-X75 (2010)», «Jaguar C-X16 (2012)», «Jaguar F-Type (2013)», «Jaguar F-Pace (2015)» ավտոմեքենաների դիզայնի վրա[4]։

Բրիտանական ավտոմոբիլային արդյունաբերության նվաճումների համար 2019 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության (CBE) շքանշանի[5]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իան Կալիումի դիզայներական աշխատանքները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patton Phil (2006-10-25)։ «A Golden Touch That Runs in the Family»։ The New York Times (անգլերեն)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-03-20 
  2. ‘Ian Callum's Day Off...’ by Jon Smith (pp98-104), CAR Magazine, February 2007, p. 104
  3. «Ian Callum PistonHeads»։ www.pistonheads.com։ Վերցված է 2020-03-20 
  4. «Ian Callum Is Leaving Jaguar. Here Are His Best Designs.»։ www.automobilemag.com 
  5. «The London Gazette» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]