Ի՞նչ է պատահել քարտուղար Կիմին, 2018 թվականին նկարահանված հարավկորեական հեռուստասերիալ է, որի գլխավոր դերերը մարմնավորել են`Փակ Սո Ջունը և Փակ Մին Յունգը։ Սերիալը ցուցադրվել է tvN հեռուստաալիքով` 2018 թվականի հունիսի 6-ից հուլիսի 26-ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, 16 դրվագներով[1][2][3]։
Այն կաբելային հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող կորեական հեռուստասերիալներից մեկն է։
Սյուժեն ծավալվում է խոշոր ընկերության փառասեր փոխնախագահ` Լի Յոն Չժունի և նրա չափազանց ընդունակ քարտուղարուհու` Կիմ Մի Սոյի շուրջ։ Թյուրիմածություն է առաջանում, երբ նա հայտարարում է, որ ինը տարվա աշխատանքից հետո նա ցանկանում է հեռանալ աշխատանքից։
Յումայեոնգ ընկերության նախագահն ու փոխնախագահը։ Նա աշխատասեր է և ընդունակ, բայց նրա նարցիսիզմը խանգարում է Միսոյին աշխատել նրա հետ։ Ավելի ուշ նա ուժեղ զգացմունքներ է դրսևորում Միսոյի նկատմամբ, այն բանից հետո, երբ գիտակցում է, որ կարող է կորցնել նրան։
Կիմ Ջի Յու, որպես 5-ամյա Կիմ Մի Սո։ Բարձր որակավորում ունեցող քարտուղարուհի, ով Յոն Չժունի հետ աշխատել է ինը տարի։ Շուտով նա պատասխանում է Յոն Չժունի զգացմունքներին`հասկանալով, որ նա իր մանկության մի մասն է եղել։