«Ի՞նչ է կատարվում քեզ հետ» (ռուս.՝ «Что с тобой происходит?»), ռեժիսոր Վլադիմիր Սարուխանովի[1] խորհրդային ֆիլմը հասունացման և դպրոցական փոխհարաբերությունների թեմայով։
Վեցերորդ դասարանի աշակերտ Միտյա Գրոմովը անմիջական և անկախ տղա է։ Նա չի հասցնում զբաղվել դասերով․ պետք է օգնի ծեր ձիապանին՝ փրկել իր ձիուն սպանդանոցից։ Դրանում նրան օգնում են տարրական դասարանների տղաները, իսկ Գրոմովը դրան ի պատասխան սկսում է ընկերություն անել նրանց հետ, որպես իրեն հավասարի հետ, նրանց օգնում է բարելավել բարդ հարաբերությունները ծնողների հետ։ Այս ամենը հանգեցնում է ավագների կողմից չհասկացվելուն և դպրոցում խնդիրների առաջանալուն, ինչպես նաև Միտյայի համադասարանցի Նինայի մոր բացասական վերաբերմունքին, որը հիվանդության պատճառով մնում է նույն դասարանում։ Թվում է, թե Ռոմեոն ու Ջուլիետն այլևս չեն նստի նույն նստարանին, բայց Գրոմովը պարզապես չի հանձնվում։ Նա որոշում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նույնպես մնա նույն դասարանում։