Ժուրուենա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ժուրուենա ազգային պարկ
Parque Nacional do Juruena
PNJu0585.JPG
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՎարչատարածքՄատու Գրոսու
Հիմնվել է2006
Մակերես19 000 կմ²
ԲԾՄ136 մետր
Կոորդինատներ: 7°52′1.9999921000014″ հվ. լ. 58°8′35.000016100002″ ամ. ե. / 7.867222220027778157° հս․. լ. 58.14305556002777564° ավ. ե. / 7.867222220027778157; 58.14305556002777564
Ժուրուենա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ժուրուենա ազգային պարկ

Ժուրուենա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Juruena), Բրազիլիայի երրորդ ամենամեծ ազգային պարկը, որը ստեղծվել է 2006 թվականին։ Տեղակայված է Ժուրուենա գետի երկայնքով՝ Մատու Գրոսու նահանգի հյուսիսում և Ամազոնաս նահանգի հարավում։ Ընդգրկում է պահպանվող տարածքների միջանցքի մի մասը, որը պարունակում է Ամազոն խոնավ անտառի գյուղատնտեսական նշանակության տարածքները։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը հիմնականում գտնվում է Ամազոն բիոմում և ընդգրկում է 1958203.56 հա[1]։ Այն երրորդ ամենամեծ ազգային պարկն է Բրազիլիայում[2]։ Պարկն ընդգրկում է Ապուի և Մաուես մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Ամազոնաս նահանգում, ինչպես նաև Կոտրիգուասու, Նովա Բանդեյրանտիս ու Ապիակաս մունիցիպալիտետները՝ Մատու Գրոսու նահանգում[3]։ Նրան ավելացվել է Սուկունդուրի պետական պարկը (808312 հա)՝ Ապուի մունիցիպալիտետում[4]։ Իգարապես դու Ժուրուենա պետական պարկը արևմուտքում գրեթե 53%-ով համընկնում է Ժուրուենա ազգային պարկի հետ[5]։

Պարկի մոտ 49% հարթավայր է, 18%-ը՝ քիչ բլրապատ, 21%-ը՝ բլրաշատ, 10%-ը չափազանց բլրապատ։ 1%-ը լեռնային է։ Այն ծովի մակարդակից գտնվում է 39-457 մետր բարձրության վրա։ Պարկը պարունակում է 39 գետի ենթաավազաններ։ Ամենամեծ գետը՝ Սան Տոմեն, որը զբաղեցնում է տարածքի 23%-ը, և նրա բոլոր ակունքները գտնվում են պարկում։ Սուկունդուրի գետի ավազանը գտնվում է ազգային պարկի հյուսիսում, որն ընդգրկում է ընդհանուր տարածքի 10%-ը։ Գետերի ջրերը մաքուր են։ Դրանք կանաչ են չոր եղանակին և պղտորված՝ անձրևային եղանակին։ Նավարկելիությունը քիչ է՝ ժայռերի, փոքր կամ մեծ զառիթափերի և ջրվեժների պատճառով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ժուրուենա ազգային պարկը ստեղծվել է 2006 թվականի հունիսի 5-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն 2002 թվականին մեկնարկած «Ամազոնյան տարածաշրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի շրջանակներում ստեղծված պարկերից մեկն է[6]։

2014 թվականին դաշնային կառավարությունը առաջարկ է հրապարակել, որ պետք է Ժուրուենա ազգային պարկը հանրային նշանակության տարածք դարձնել, տեղում երկու հիդրոէլեկտրակայան կառուցել՝ Սան Սիմաու Ալտո և Սալտո Աուգուստո Բայկսո անուններով։ Նախատեսված ջրամբարները կունենային 4940 ՄՎտ հզորություն[7]։ Էներգետիկ քաղաքականության ազգային խորհուրդը քաղաքացիական հասարակության անդամների համար ուներ երկու տեղ, սակայն դրանք չլրացվեցին։ WWF-Brasil ղեկավարում էր քարոզարշավ ընդդեմ էներգետիկ նախագծի, որը «հեղեղելու» էր ավելի քան 40000 հա տարածք[8]։ 2014 թվականի սեպտեմբերին դաշնային կառավարությունը հրաժարվեց իր առաջարկից։ Ամբարտակները կարող էին հեղեղել Ժուրուենա ազգային պարկը, Իգարապես դու Ժուրուենա պետական պարկը և Էսկոնդիդո ու Ապիակա դու Պոնտալ բնիկ տարածքները՝ Մատու Գրոսու նահանգում, ինչպես նաև կարող էին վնասել Սուկունդուրի պետական պարկի մի մասը՝ Ամազոնաս նահանգում և այլ բնիկ տարածքներ[7]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)[3]։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, ինչպիսիք են Ժուրուենա գետի ջրվեժները և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթության և մեկնաբանության գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել էկոտուրիզմ ու շփում բնության հետ[3]։ Պարկը նպատակ ունի պաշտպանելու Ժուրուենա Տելես Պիրես ցածրավայրի և Վերին Տապաժոս տարածաշրջանի կենսաբազմազանությունն ու բնական լանդշաֆտները։ Այն ապահովում է առողջ էկոհամակարգ Հարավային Ամազոնի շրջանում, որը գտնվում է Տապաժոս և Մադեյրա գետերի միջև[3]։ Ազգային պարկը պաշտպանում է շատ վտանգված տեսակների, այդ թվում՝ յագուար, հսկա ջրասամույր և արծիվ[9]։

Պարկը էկոլոգիական միջանցքի մաս է կազմում, որը ներառում է Սինգու տեղական պարկը՝ Մատու Գրոսու և Պարա նահանգներում, Տերրա դու Մեյո Մոզաիկը՝ Պարայում, Ժուրուենա ազգային պարկը՝ Ամազոնաս ու Մատու Գրոսու նահանգերում, ինչպես նաև Ապուի Մոզաիկը և Կամպոս Ամազոնիկոս ազգային պարկը՝ Ամազոնասում և Ռորայման[2]։ Միջանցքը նախատեսում է ներառել գյուղատնտեսական տարածքները Կենտրոնական Ամազոնի շրջանում[3]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[10]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան տեղումների միջին քանակը 1000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 17-ից մինչև 37 °C, իսկ միջինը՝ 27 °C է[3]։

Տարածաշրջանը հանդիսանում է անցումային գոտի Ամազոն բիոմի ու Սերրադոյի քսերոֆիտային կազմավորումների միջև։ Պարկն ունի 22771 հա ջրային տարածք, իսկ 1934229 հա տարածքը զբաղեցնում են տարբեր բուսատեսակներ։ Մնացած հողերում կիսատերևաթափ անտառներ են կամ աղքատ բուսականություն։

Հայտնաբերվել են 412 թռչնատեսակներ, որոնցից 40-ը էնդեմիկ են՝ Հարավային Ամազոնում, իսկ առնվազն 26-ը սահմանափակվել են Մադեյրա-Տապաժոս շրջանում։ Էնդեմիկ տեսակներից են՝ Pyrilia aurantiocephala տեսակի թութակը, Rhegmatorhina gymnops մրջնակեր թռչունը, Odontorchilus cinereus ցախսարեկը և այլն[3]։ Չվող թռչուններից են՝ գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica), Tyrannus albogularis տեսակի թռչունն ու ճանճորսակը (Tyrannus melancholicus)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]