Ժողովածու (640)
Արտաքին տեսք
Ժողովածու | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Հեթում քահանա |
Ստացող | հավանաբար Վասիլ Հայելեկցի |
Տարեթիվ | 1297թ․ |
Վայր | Հայելի գյուղ |
Թերթեր | 317 |
Նյութ | Թուղթ |
Չափս | 16.3×12 |
Գիր | Միասյուն, բոլորագիր |
Տող | 21 |
Կազմ | Կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Ժողովածու (640), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 640 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1297 թվականին Հեթում քահանա գրիչի կողմից ենթադրաբար Հայելի գյուղում։ Ստացողը եղել է Վասիլ Հայելեկցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 16.3×12 չափս։ Ձեռագիրը կազմված է 317 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ շերտազարդ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 19բ, 46բ, 59ա, 314բ, ստացողի՝ 315ա, հետագայի՝ 315բ (1305-1315թթ․),1ա 17-րդ դար[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի Հարանց վարուց։
- Վարք(Սրապիոն, Յովհ․ Գւիացի, Ալէքսիանոս, Եւգինեա և Մարիամ)։
- Ճառք, Խրատք (Անանիա, Եփրեմ, Ոսկեբերան, Գրիգոր վրդ․, Յովհ․ Սարկաւագ, Բենիկ, Նեղոս)։
- Աղօթք (Մեղրիկ, Յովհ․ Սարկաւագ, Գր․ Նարեկացի)։
- Պատմութիւն Աբգարու թագաւորի։
- Հարցմունք Աշոտայ և պատասխանիք Եղնկայ։
- Պատմութիւն Յովաննու որդւոյ Զաքարիայի Յաղագս դժոխոցն կործանման։
- Թուղթ վասն սիրոյ և մախանաց։
- Դիոնիսիոսի Թուղթ առ Դիմոթէոս։
- Կաֆայ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 370 — 1636 էջ։