Ժողովածու (512)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
Տարեթիվ17-րդ դար
Վայրենթադրաբար Երուսաղեմ
Թերթեր275
Նյութթուղթ
Չափս21×15
Գիրմիասյուն նոտրգիր
Տող22-30
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ

Ժողովածու (512), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 512 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում (1660 թվականից հետո) ենթադրաբար Երուսաղեմում։ Գրված է թղթի վրա, որը ունի 21×15 չափս։ Ձեռագիրը կազմված է 275 թերթից։ Գրված է միասյուն նոտրգրով։ Պահպանակը ունի ձ էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագրով (Աւետարան)։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ։ Հիշատակարան նախագաղափար՝ 265ա (1395 թվական), հետագայի՝ պահպանակ Ա, Բ (1701 թվական)[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարոզք (Գր. Տաթևացի, Յովհ. Որոտնեցի, անանունք)։
  • Վասն պալասան ծաղկի։
  • Հայելի վարուց։
  • Քաղուածք ի գրոց Միխ. Ասորւոյ։
  • Ամք և անուանք նահապետաց։
  • Վարդանայ Աշխարհացոյց։
  • Երկրաչափութիւն (կետ, գիծ, մակերևույթ)։
  • Վարդ. Այգեկցւոյ Յաղագ դաւանութեան։
  • Մատթէոսի քհյ-ի Յաղագս մարդոյն լինելութեան։
  • Պատմութիւն Փահլուլին։
  • Ցանկ Յայսմաւուրց տօնից։
  • Ան. Շիրակացւոյ Աստղաբաշխական երկրաչափութիւն։
  • Յաղագս մոլորակաց և աստեղաց։
  • Արտաքին գրեանք։
  • Առակաւոր բանք։
  • Աղօթք։
  • Աւետիրայ Օգոստինի Կարդ գիտութեան գիտնականացն (չափ)։
  • Վասն երկրիս, թէ որոյ վերայ կայ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 337 — 1636 էջ։