Jump to content

Ժողովածու (3902)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ՍտացողՀովհաննես Կախյալ (Որոտնեցի)
Տարեթիվ14֊րդ դար
ՎայրՏաթև
Թերթեր249
Չափս16X12,5
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող31
Կազմկաշվեպատ տախտակ դրոշմազարդ

Ժողովածու (3902), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3902 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 14֊րդ դարում (1388 թվականից առաջ) ենթադրաբար Տաթևում։ Ստացողը եղել է Հովհաննես Կախեալը (Որոտնեցի)։ Գրված է թղթի վրա, որը ունի 16X12,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 249 թերթից։ Գրված է երկսյուն բոլորգրով։ Կազմը՝ կաշվեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ գորշ մետաքս։ Հիշատակարաններ գրչի՝ 247ա[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկնութիւն Մետաֆիզիկային Արիստոտէլի։
  • Արիստոտէլի Ստորոգութիւնք, Պերի արմենիաս։
  • Պետ․ Արագոնացւոյ Հաւաքումն ի վերայ Ներածութեանն Պորփիւրի, Վերլուծութիւնք Ստորոգութեանցն, Պերի արմենիասին Արիստոտէլի, Հաւաքումն վերլուծութեան Վեցից սկզբանց գիրք (թրգմ․ Ոսկան)։
  • Բարթողիմէոսի Հաւաքումն ի Դիալեթիկէն, որ է տրամաբանութիւն, Յաղագս հնգից ընդհանրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1107 — 1636 էջ։