Ժողովածու (3201)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԲարսեղ քահանա
ՍտացողՍիմէոն կրոնական
Տարեթիվ1419 թվական
ՎայրՍ. Հակոբայ վանք
Թերթեր222
Նյութթուղթ
Չափս13.9×9
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող18-20
Կազմկաշեպատ տախտակ
Պահպանակմագաղաթ 2, ուղղագիծ երկաթագիր, անընթեռնելի
Պատառիկ պահպանակմագաղաթ 2, ուղղագիծ երկաթագիր, անընթեռնելի

Ժողովածու (3201), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3201 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1419 թվականին Բարսեղ քահանա գրիչի կողմից, Ս.Հակոբայ վանքում։ Ստացողը եղել է Սիմէոն կրոնավորը։ Գրված է թղթի վրա, որը ունի 13.9×9 չափս։ Ձեռագիրը կազմված է 222 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Ունի լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղագիծ երկաթագրով, անընթեռնելի։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ սպիտակ և դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 142ա, 201ա, 219բ, հետագայի՝ 1ա (ենթադրաբար 1421 թվական), 222բ (1665 թվական), 2ա (1797 թվական)[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բառք եբրայեցւոց, Քերթողականք, Գաղիանոսի, Վարդան գրոց, Զաքարիայի գրչի, Քերականի։
  • Լուծմունք Սահմանացն Դաւթի։
  • Ներս. Շնորհալւոյ Մեկնութիւն բանից ի Սահմանաց իմաստասիրութեան Դաւթի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 962 — 1636 էջ։