Ժողովածու (179)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍտեփանոս Գոյներիցանց
Տարեթիվ1292 թվական
ՎայրՏարսոն (ենթադրաբար)
Թերթեր576
Նյութթուղթ
Չափս23×15,9
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող52
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունտերունական 1, կիսախորան,
լուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Ժողովածու (179), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 179 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1292 թվականին Ստեփանոս Գոյներիցանց գրիչի կողմից, ենթադրաբար Տարսոնում։ Կազմողը եղել է Գալուստ դպիրը։ Գրված է թղթի վրա, որը ունի 23×15,9 չափս։ Ձեռագիրը կազմված է 579 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի տերունական 1, կիսախորան լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղղագիծ երկաթագիրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կարմիր մետաքս։ Հիշատակարաններ՝ 255ա, 328բ, 578բ, նորոգողի՝ 578բ (1630 թ․), կազմողի՝ 579ա (1650 թ․)[1]:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստուածաշունչ։
  • Տօնացոյց։
  • Աւետարանացոյց։
  • Աղօթամատոյց։
  • Պատարագամատոյց։
  • Աղօթք Կիւրդի Երուսաղէմացւոյ թուղթ վասն երևելոյ խաչին։
  • Մաշտոց։
  • Պատճեն տոմարի։
  • Գէորգայ վրդ-ի Վասն զատկի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 266 — 1636 էջ։