Ժոզե Մարիու Վաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Մարիու Վաշ
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան կուսակցություն Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության համար
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1957(1957-12-10)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Cacheu, Պորտուգալական Գվինեա
Քաղաքացիություն  Գվինեա Բիսաու
 
Ինքնագիր Изображение автографа

Ժոզե Մարիու Վաշ (նաև Ժոզե Մարիո Վաշ պորտ.՝ Jose Mario Vaz, դեկտեմբերի 10, 1957(1957-12-10)[1], Cacheu, Պորտուգալական Գվինեա), քաղաքական և պետական գործիչ, Գվինեա Բիսաուի նախագահ (2014 թվականից)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կաշեու թաղամասի Կալեկվուսե արվարձանում։ Գվինեա Բիսաուի անկախությունը ստանալուց կարճ ժամանակ անց նա մեկնել է նախկին մայրաքաղաք՝ ուսումնասիրել տնտեսությունը։ 1982 թվականին աշխատել է Լիսաբոնում որպես փորձնակ՝ Պորտուգալիայի Բանկում[3]։ Հայրենիք վերադառնալուց հետո անդամակցել է Աֆրիկյան Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության կուսակցությանը։ 2004 թվականին ընտրվել է Բիսաուի մայրաքաղաքի քաղաքապետ։

2009 թվականի աշնանը երկրի նախագահի պաշտոնին է վերադարձել Մալամ Բաքայ Սանյան, որը նոր կառավարություն է ձևավորել, որում Ժոզե Մարիու Վաշը ստացել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա վաստակել է «25-րդ համարի մարդ մականունը»՝ այն բանի համար, որ առանց ուշացման, ամսից ամիս, ամսի 25-ին ծառայողներին պարտաճանաչ վճարում էին աշխատավարձերը[4]։

2013 թվականի փետրվարին Երկիր վերադառնալով՝ զինվորականների կողմից ձերբակալվել է 9 մլն եվրո անգոլական օգնություն հափշտակելու մեղադրանքով, բայց ազատ է արձակվել արդեն երեք օր անց[4]։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա որոշել է մասնակցել 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակված նախագահական ընտրություններին:Առաջին փուլում զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ձայների 40,9 %-ը և երկրորդ փուլ է դուրս եկել զինվորական Նունու Գոմես Նաբիանի հովանավորությամբ։ Երկրորդ փուլում մայիսի 18-ին ստացել է ձայների 61,9 %-ը[5][6]։ Արդյունքները վիճարկելու Նաբիանի փորձերը ոչնչի չհանգեցրին և հունիսի 23-ին Վաշը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը։

Նախագահի պաշտոնում երդումից մեկ շաբաթ անց Աֆրիկյան Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության կուսակցության առաջնորդ Դոմինգուշ Սիմոենշ Պերեյրույին (որը հաղթեց խորհրդարանական ընտրություններում) նշանակել է կառավարության նոր ղեկավար։

Սակայն երկրում շարունակում է խորանալ ճգնաժամը և վարչապետի հետ տարաձայնությունների ուժեղացման պատճառով 2015 թվականի օգոստոսի 20-ին Քաղաքացիական կառավարմանն անցնելուց հետո նրանց պարտականությունների բաշխման հարցի շուրջ Պերեյրուի կառավարությունը լուծարվեց[7]։ Նոր վարչապետ Է դարձել Բակիրո Դյան, սակայն նրա թեկնածությունը դժգոհություն է առաջացրել իշխող կուսակցության որոշ անդամների շրջանում, որոնք իրենց կողմնակիցներին կոչ են արել բողոքի ակցիաներ անցկացնել մայրաքաղաքի փողոցներում։ Այդ կապակցությամբ արդեն 20 օր անց նշանակվել է նոր վարչապետ՝ Կառլոս Կորեյան, որը մինչ այդ երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը 1991-1994, 1997-1998 և 2008 թվականներին[8]։ Սակայն այս կառավարությունը կես տարուց ավելի գոյություն է ունեցել. 2016 թվականի մայիսի 12-ին այն լուծարվեց։

Երկար խորհրդակցություններից և ձգձգումներից հետո մայիսի 27-ին երկրի նոր վարչապետ է դարձել Բակիրո Դյան[9]։

2016 թվականի հոկտեմբերին ԷԿՈՎԱՍ-ի մասնակցությամբ հակամարտող կողմերի միջև ստորագրվել է Կոնակրիայի համաձայնագիր, որը ենթադրում է, որպես հակամարտության լուծման հիմք, վարչապետի թեկնածության համաձայնեցում, որը կբավարարի բոլորին։ Համաձայնագիրը, սակայն, չկատարվեց նախագահի կողմից, որն արդեն նոյեմբերին ՊԱԻԳԿ-ից նշանակեց նոր «չհամաձայնեցված» վարչապետի՝ Էմբալին[4]։

Էմբալը շարունակում էր մնալ վարչապետ մինչև 2018 թվականի հունվար. այս ամբողջ ընթացքում Վաշի վրա ճնշումներ են գործադրվել ԷԿՈՎԱՍ-ի կողմից։ Վերջապես կառավարությունը պաշտոնանկ արվեց, իսկ հունվարի 31-ին նշանակվեց նոր վարչապետ՝ Արթուր Սիլվան, որի թեկնածությունը նույնպես համաձայնեցված չէր ընդդիմության հետ։ Սիլվայի նշանակման մասին հայտարարությունից անմիջապես հետո ԷԿՈՎԱՍԸ հայտարարել է ճգնաժամի բորբոքման համար պատասխանատու քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին:Պատժամիջոցները սահմանվել են Վաշի շրջապատից 19 մարդու նկատմամբ, սակայն ցուցակում հենց նախագահ չի եղել։ Միայն 2018 թվականի ապրիլին, նախագահի դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից հետո, կառավարության ղեկավար նշանակվեց կոմպրոմիսային թեկնածու՝ նախկինում արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2007 թվականներին Արիստիդիշ Գոմիշը[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Մարիու Վաշը ամուսնացած է և ունի երեք երեխա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Noticias ao Minuto - Presidente eleito da GuinĂŠ-Bissau toma posse a 23 de junho
  3. José Mário Vaz venceu as presidenciais da Guiné Bissau
  4. 4,0 4,1 4,2 4,3 Кусов, Виталий. «Жозе Мариу Ваз: президент Гвинеи-Бисау, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. Экс-министр финансов Гвинеи-Бисау победил на президентских выборах
  6. «UPDATE 1-Guinea-Bissau presidential candidate Nabiam concedes run-off defeat». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  7. Внешэкономсвязи, политика.
  8. СМИ: президент Гвинеи-Бисау назначил нового премьер-министра.
  9. Басиро Джа вновь назначен на пост премьер-министра Гвинеи-Бисау.
  10. «Visite officielle de SM le Roi à Bissau en République de Guinée Bissau : Le Souverain décore le président José Mario Vaz du Wissam Al Mohammadi de Classe exceptionnelle». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.