Ժոզետ Աբոնդիո
Ժոզետ Աբոնդիո ֆր.՝ Josette Abondio | |
---|---|
Ծնվել է | 1932[1][2] կամ հուլիսի 18, 1949[3] (75 տարեկան) |
Ծննդավայր | Կոտ դ'Իվուար[4] |
Քաղաքացիություն | Կոտ դ'Իվուար |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, մանկագիր և ուսուցչուհի |
Josette Abondio Վիքիպահեստում |
Ժոզետ Աբոնդիո (ֆր.՝ Josette Desclercs Abondio, 1932[1][2] կամ հուլիսի 18, 1949[3], Կոտ դ'Իվուար[4]), իվուարիացի մանկավարժ, արձակագիր և դրամատուրգ, պետական ծառայող։ Կոտ դ’Իվուարի գրողների ասոցիացիայի նախկին նախագահ (1997-2000 թվականներին)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականի հուլիսի 18-ին Կոտ դ’Իվուարի տարածքում, որն այդ ժամանակ մտնում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի հավաքածուում։ Գրողի մանկությունն անցել է գյուղական վայրում։ 1973 թվականին ստացել է ֆրանսիական լեզվի դասավանդողի և գրականության հավաստագիր։ 1973-1978 թվականներին դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն Աբիջանի դասական ճեմարանում։ 1978 թվականին անցել է դեպորտամենտ ծառայության և կրթական մինիստրության անիմացիայի ազգային կազմավորում։ 1991-1993 թվականներին աշխատել է Աֆրիկայի զարգացման բանկում` Բնապահպանական ազգային գործողությունների ծրագրի և Տարածաշրջանային ուսուցման և զարգացման ծրագրի ներքո։ 1992-1993 թվականների նա եղել է Կոտ-դ’Իվուարի կարատեի ֆեդերացիայի նախագահ[6]։
Աբոնդիոյի առաջին վեպը «Կուասի Կոկոն... իմ մայրիկն է» տպագրվել է 1993 թվականին և հաջողություն է ունեցել։ Այդ ժամանակից սկսել է նրա գրողի կարիերան։ 1997 թվականի հուլիսին ընտրվել է Կոտ դ’Իվուարի գրողների ասոցիացիայի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականի մարտը։ Նրա ժամանակահատվածում 1999 թվականին ասոցիացիան ձեռք է բերում հողատարածք գրողների տուն կառուցելու համար։ 2004 թվականին աշխատել է «Կյանքի տեսակ» գրքային խանութի տնօրեն և «Հոգևոր գրողներ» լուսագրի խմբագիր[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուասի Կոկո... իմ մայրն է» (անգլ.՝ Kouassi Koko…ma mère, 1993 թվական)[7]
- «Կիմիի երազանքը» (ֆր.՝ Le rêve de Kimi, 1999 թվական)[7]
- «Ադալուի այգին» (ֆր.՝ Le jardin d'Adalou, 2012 թվական)[7]
- «Սրտի թագավորություն» (ֆր.՝ Le royaume du coeur, 2013 թվական)[7]
- «Սարդ ընկերոջ վերջին հնարքը» (ֆր.՝ La dernière ruse de compère araignée, 2013 թվական)[7]
- «Դեռ նա սիրում է. Նովելներ» (ֆր.՝ Tant qu'elle aimeà: Nouvelles, 2015 թվական)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ 2,0 2,1 Օհայո նահանգի համալսարան — 1870.
- ↑ 3,0 3,1 https://catalogue.classiquesivoiriens.com/product_author/josette-desclercs-abondio/
- ↑ 4,0 4,1 4,2 https://alchetron.com/Josette-Abondio
- ↑ Henry N’Kuomo. «Josette Abondio» (PDF). www.jmv.hollowtomato.com (ֆրանսերեն). Groupe Fraternite Matin. Վերցված է 26.7.2020-ին.
- ↑ 6,0 6,1 «Abondio Desclercs Josette: la «Femme-Mâle»». www.scribmagazine.net (ֆրանսերեն). Femme d’Afrique. Վերցված է 26.7.2020-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Josette Abondio». www.aflit.arts.uwa.edu.au (անգլերեն). The University of Western Australia. Վերցված է 26.7.2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզետ Աբոնդիո» հոդվածին։ |