Ժոզետ Աբոնդիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզետ Աբոնդիո
ֆր.՝ Josette Abondio
Դիմանկար
Ծնվել է1932[1]
ԾննդավայրԿոտ դ'Իվուար[2]
ՔաղաքացիությունFlag of Côte d'Ivoire.svg Կոտ դ'Իվուար[3][4]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, մանկագիր և ուսուցչուհի
Commons-logo.svg Josette Abondio Վիքիպահեստում

Ժոզետ Աբոնդիո (ֆր.՝  Josette Desclercs Abondio, 1932[1], Կոտ դ'Իվուար[2]), իվուարիացի մանկավարժ, արձակագիր և դրամատուրգ, պետական ծառայող։ Կոտ դ’Իվուարի գրողների ասոցիացիայի նախկին նախագահ (1997-2000 թվականներին)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի հուլիսի 18-ին Կոտ դ’Իվուարի տարածքում, որն այդ ժամանակ մտնում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի հավաքածուում։ Գրողի մանկությունն անցել է գյուղական վայրում։ 1973 թվականին ստացել է ֆրանսիական լեզվի դասավանդողի և գրականության հավաստագիր։ 1973-1978 թվականներին դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն Աբիջանի դասական ճեմարանում։ 1978 թվականին անցել է դեպորտամենտ ծառայության և կրթական մինիստրության անիմացիայի ազգային կազմավորում։ 1991-1993 թվականներին աշխատել է Աֆրիկայի զարգացման բանկում` Բնապահպանական ազգային գործողությունների ծրագրի և Տարածաշրջանային ուսուցման և զարգացման ծրագրի ներքո։ 1992-1993 թվականների նա եղել է Կոտ-դ’Իվուարի կարատեի ֆեդերացիայի նախագահ[6]։

Աբոնդիոյի առաջին վեպը «Կուասի Կոկոն... իմ մայրիկն է» տպագրվել է 1993 թվականին և հաջողություն է ունեցել։ Այդ ժամանակից սկսել է նրա գրողի կարիերան։ 1997 թվականի հուլիսին ընտրվել է Կոտ դ’Իվուարի գրողների ասոցիացիայի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականի մարտը։ Նրա ժամանակահատվածում 1999 թվականին ասոցիացիան ձեռք է բերում հողատարածք գրողների տուն կառուցելու համար։ 2004 թվականին աշխատել է «Կյանքի տեսակ» գրքային խանութի տնօրեն և «Հոգևոր գրողներ» լուսագրի խմբագիր[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կուասի Կոկո... իմ մայրն է» (անգլ.՝ Kouassi Koko…ma mère, 1993 թվական)[7]
  • «Կիմիի երազանքը» (ֆր.՝ Le rêve de Kimi, 1999 թվական)[7]
  • «Ադալուի այգին» (ֆր.՝ Le jardin d'Adalou, 2012 թվական)[7]
  • «Սրտի թագավորություն» (ֆր.՝ Le royaume du coeur, 2013 թվական)[7]
  • «Սարդ ընկերոջ վերջին հնարքը» (ֆր.՝ La dernière ruse de compère araignée, 2013 թվական)[7]
  • «Դեռ նա սիրում է. Նովելներ» (ֆր.՝ Tant qu'elle aimeà: Nouvelles, 2015 թվական)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.revolvy.com/page/Josette-Abondio
  2. 2,0 2,1 2,2 https://alchetron.com/Josette-Abondio
  3. http://aeci.ci/index.php?page=membre&annnuaireshot=53
  4. https://upclosed.com/people/josette-abondio/
  5. Henry N’Kuomo։ «Josette Abondio»։ www.jmv.hollowtomato.com (ֆրանսերեն)։ Groupe Fraternite Matin։ Վերցված է 26.7.2020 
  6. 6,0 6,1 «Abondio Desclercs Josette: la «Femme-Mâle»»։ www.scribmagazine.net (ֆրանսերեն)։ Femme d’Afrique։ Վերցված է 26.7.2020 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Josette Abondio»։ www.aflit.arts.uwa.edu.au (անգլերեն)։ The University of Western Australia։ Վերցված է 26.7.2020