Ժոել Պոմրա
Ծնվել է | փետրվարի 28, 1963 (61 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ռոան |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դրամատուրգ, լիբրետիստ, կոմպոզիտոր, թատրոնի դերասան և ռեժիսոր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Պարգևներ | |
IMDb | ID 2951257 |
Ժոել Պոմրա (ֆր.՝ Joël Pommerat, փետրվարի 28, 1963, Ռոան), ֆրանսիացի դրամատուրգ և ռեժիսոր[1], հեդլայներ, որը դարձել է Ավիոնի 2006 թվականի փառատոնի իսկական սենսացիան. այստեղ ներկայացվել են նրա երեք գործերը` «Կարմիր գլխարկը» (Le petit Chaperon rouge), «Դեպի աշխարհ» (Au monde) և «Առևտրականներ» (Les marchands)[2]:
1990 թվականին նա ստեղծել է սեփական թատերախումբը, որն անվանել է «Կոմպանի Լուի Բրույար»։
Վերջինս բեմադրում է Ժոել Պոմրայի պիեսներից տարեկան գոնե մեկը, սակայն չունի սեփական տարածք, դրա ներկայացումները բեմադրվում են Ֆրանսիայի տարբեր քաղաքների բեմերում։
Այսպես, «Բևեռները» (1995) ներկայացվել են Օվերնի Ազգային դրամատիկական կենտրոնում, «Իմ ընկերը» (2001)` Պարի Վիլետ թատրոնում, «Ի՞նչ ենք մենք արել» պիեսը` Նորմանդիայի ազգային դրամատիկական կենտրոնում, «Դեպի աշխարհ» (2004) և «Առևտրականները» (2006)` Ստրասբուրգի ազգային թատրոնում, «Կարմիր գլխարկը»` Բրետնիյիի թատրոնում, «Մեկ ձեռքովը» (2005)` Տիոնվիլի դրամատիկական կենտրոնում։
2004 թվականին «Դեպի աշխարհ» ներկայացման հաջողության շնորհիվ «Կոմպանի Լուի Բրույարը» հանդես է եկել բազմաթիվ հյուրախաղերով և այսօր դարձել է ժամանակակից դրամատուրգիայի հետ աշխատող ֆրանսիական ամենապահանջված խմբերից մեկը։
2006 թվականին Պոմրայի միանգամից երեք ներկայացումներ` «Դեպի աշխարհ», «Կարմիր գլխարկ» և «Առևտրականները», ցուցադրվել են Ավինյոնի 60-րդ փառատոնի շրջանակներում։
2007 թվականին «Կոմպանի Լուի Բրույարը» երեք տարով դարձել է Պիտեր Բրուկի կողմից ղեկավարվող Բուֆ դյու Նոր թատրոնի ռեզիդենտ, որի բեմում 2007 թվականի հոկտեմբերին բեմադրվել է «Ես դողում եմ» նոր ներկայացումը, որը «Le Monde»-ի թատերական սյունակագիր Ֆաբիեն Դարժի կողմից անվանվել է ռեժիսորի ավարտուն աշխատանք։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին Պոմրան «Առևտրականները» պիեսի համար արժանացել է Գրան պրիի` դրամատուրգիայի ոլորտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|