Jump to content

Ժյուլ դը Գոնկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնկուրի դիմանկարը, նկարիչ՝Էռնստ Ֆրիդրիխ ֆոն Լիֆարտ
Կիսադեմը գերեզմանին

Ժյուլ Ալֆրեդ Հյուտ դե Գոնկուր (դեկտեմբերի 17, 1830(1830-12-17)[2][3][4][…], Փարիզ[1][5] - հունիսի 20, 1870(1870-06-20)[1][2][3][…], Փարիզ[1]) ֆրանսիացի գրող։ Եղբոր՝ Էդմոնի հետ հրատարակել է գրքեր։

Նրա պատվին ամեն տարի շնորհվում է Գոնկուրի մրցանակը:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ դը Գոնկուրը ծնվել է Փարիզում՝ Նապոլեոն I- ի Մեծ բանակի ղեկավար Մարկ Պիեռ Հյու դե Գոնկուրի և նրա կնոջ՝ Անետ Սեսիլ դե Գոնկուրի ընտանիքում"[6]։ Ժյուլն ունեցել է եղբայր՝ Էդմոնդը, և երկու քույր՝ Նեֆտալին (1824–1825) և Էմիլին (1829–1832), որոնք մահացել են երիտասարդ տարիքում [7]։ Ժյուլի հորական պապը՝ Հյու դե Գոնկուրը, պատգամավոր է եղել 1789 թվականի Ազգային ժողովում [8]։ Գոնկուրը 1842-1848 թվականներին հաճախել է Լիցեյ Կոնդորսե, և ուսանել է հունարեն և լատիներեն[7][9]: Երկու ծնողներն էլ մահացել են, երբ նրանց զավակները դեռ փոքր էին։ 1848 թվականին իրենց ծնողների մահից հետո Ժյուլը և Էդմոնը ստացել են ժառանգություն, որը նրանց տվել է ֆինանսական անկախություն և հնարավորություն ընձեռել զբաղվել արվեստով[10]։

Երկու եղբայրները սկզբնապես կենտրոնացել են արվեստի պատմության ուսումնասիրության վրա՝ հրատարակելով գրքեր 18-րդ դարի վերջի պատմության և «դարաշրջանի էվոլյուցիայի մասին՝ դրա սոցիալական գոյության առարկաների միջոցով»[8]: Երկու եղբայրները կիսում էին 18-րդ դարի արվեստի հանդեպ սերը՝ ստեղծելով այդ ժամանակաշրջանի գեղարվեստական և դեկորատիվ արվեստի մեծ և հեղինակավոր հավաքածու, ինչպես նաև էֆեմերա՝ նամակներ, գծանկարներ և տպագրություններ[11]: 1856 թվականից Ժյուլը և Էդմոնդը հրատարակել են էսսեների շարք, որը կոչվում էր «L'Art du XVIIIe Siècle» (18-րդ դարի արվեստը), այն ներառում էր 12 ֆելիետոններ, որոնք ավարտին չի հասցրել մինչև 1875 թվականը[6]։ 1860-ական թվականներին եղբայրները հրատարակել են նատուրալիստական և սոցիալական դասակարգերի ուսումնասիրությամբ վեպեր, օրինակ՝ Էմիլ Զոլայի և Ջորջ Մուրի վեպերը[10]: «Ժերմինի Լասերտո»-ն (1864) «ֆրանսիական ռեալիստական վեպերից առաջիններից է, որը նկարագրում է աշխատավոր դասակարգի կյանքը» և հիմնված է եղբայրների տնտեսուհի Ռոզի կյանքի վրա, որը գումար էր գողանում նրանցից իր գաղտնի խրախճանքների համար[10]։ 1862 թվականին Ժյուլը մի քանի օր բանտարկվել է «Հոթել դե Արիկո»-ում՝ Ազգային գվարդիայում ծառայելուց հրաժարվելու պատճառով[12]։ 1868 թվականին եղբայրները տեղափոխվել են Վիլլա Մոնմորանսի՝ Փարիզի Օտեյ արվարձան։ Տունը դարձել է յուրատեսակ զբոսաշրջային վայր եղբայրների հավաքածուների շնորհիվ. թերթերը հոդվածներ էին հրապարակում դրա մասին, իսկ անծանոթները նամակներ էին գրում՝ այցելելու թույլտվություն խնդրելով[13]։

Ժյուլի մահից հետո՝ 1870 թվականին, Էդմոնը ավարտին է հասցրել իրենց համատեղ աշխատանքները, այդ թվում՝ Լյուդովիկոս XV-ի երեք սիրուհիների մասին ուսումնասիրություններ (Մադամ դը Պոմպադուր, Մադամ դյու Բարրի և Շատորուի դքսուհի), ինչպես նաև նկարիչ Պոլ Գավարնիի մասին մենագրությունը[14]։ 1885 թվականին Էդմոնը հրատարակել է Ժյուլի նամակների ընտրանին[15]։ Նա շարունակել է նաև «Օրագիրը», որը երկու եղբայրները սկսել էին 1851 թվականին։ 1887-1896 թվականների ընթացքում Էդմոնը հրատարակել է օրագրի ինը հատոր[16]։

Ժյուլ դը Գոնկուրը մահացել է Փարիզում, 39 տարեկանում, սիֆիլիսով պայմանավորված ինսուլտից[17], թաղված է իր եղբոր՝ Էդմոնի հետ Մոնմարտրում[18]։

Էդմոն դե Գոնկուրի հետ.

  • La Revolution dans les moeurs (1854)
  • Histoire de la Société Française pendant la Révolution (1854)
  • Histoire de la Société Française pendant le Directoire (1855)
  • Une Voiture de Masques (1856)
  • Les Actrices (Armande) (1856)
  • Sophie Arnauld (1857)
  • Portraits Intimes du XVIIIe Siècle (1857–1858)
  • Histoire de Marie Antoinette (1858)
  • L'Art du XVIIIe Siècle (1859–1882)
  • Les Hommes de Lettres (1860)
  • Sœur Philomène (1861)
  • Renée Mauperin (1864)
  • Germinie Lacerteux (1865)
  • Manette Salomon (1867)
  • Madame Gervaisais (1869)
  • Journal des Goncourt (published posthumously)
  • Henriette Maréchal (Performed at the Comédie-Française in 1865)
  • La patrie en danger (Published 1873, performed at the Théâtre Libre in 1889)
  • Lettres de Jules de Goncourt (1885) (published posthumously)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Потапова З. М. Гонкур (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1964. — Т. 2. — С. 255—257.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Jules de Goncourt (նիդերլ.)
  4. Jules de GoncourtOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 AGORHA (ֆր.) — 2009.
  6. 6,0 6,1 «Goncourt, Edmond de». Dictionary of Art Historians. Վերցված է 2021-03-18-ին.
  7. 7,0 7,1 «Biographie». www.goncourt.org. Վերցված է 2021-04-09-ին.
  8. 8,0 8,1 Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxi.
  9. Edmond & Jules de Goncourt (1989). Journal des Goncourt Mémoires de la Vie Littéraire I: 1851-1865. Robert Laffont. էջ LXII-LXVIII.
  10. 10,0 10,1 10,2 «Edmond and Jules Goncourt». Encyclopaedia Britannica. Վերցված է 2021-03-18-ին.
  11. Pamela J. Warner (2008). «Framing, Symmetry, and Contrast in Edmond de Goncourt's Aesthetic Interior». Studies in the Decorative Arts. University of Rhode Island. 15 (2): 36–64. doi:10.1086/652829. S2CID 53404870.
  12. Journal des Goncourt, 1989; p. LXXX
  13. Pamela J. Warner (2008). «Framing, Symmetry, and Contrast in Edmond de Goncourt's Aesthetic Interior». Studies in the Decorative Arts. University of Rhode Island. 15: 43.
  14. Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxii.
  15. Edmond & Jules de Goncourt (1989). Journal des Goncourt Mémoires de la Vie Littéraire I: 1851-1865. Robert Laffont. էջ CIV.
  16. Edmond & Jules de Goncourt (1902). Renée Mauperin. P.F. Collier & Son. էջ xxxiii.
  17. «Goncourt, Jules [-Alfred Huot] de». Dictionary of Art Historians. Արխիվացված է օրիգինալից 6 July 2013-ին. Վերցված է 25 July 2014-ին.
  18. Phillippe Landru (2008-02-04). «GONCOURT Edmond (1822-1896) et Jules (1830-1870) de». Cimetières de France et d'ailleurs. Վերցված է 2021-03-22-ին.