Ժիրայր Վարդանյան (բուսաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրայր Վարդանյան (այլ կիրառումներ)
Ժիրայր Հմայակի Վարդանյան
Ծնվել էօգոստոսի 28, 1952(1952-08-28) (71 տարեկան)
Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Ժիրայր Հմայակի Վարդանյան (օգոստոսի 28, 1952(1952-08-28), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1983 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ծառագիտության բաժնի վարիչը։

1998-2000 թվականներին Հայաստանի կենսաբազմազանության 1-րդ ազգային զեկույցի շրջանակներում եղել է Ազգային փորձագիտական խմբի ղեկավար, 2001 թվականին բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման տեղական փորձագետ, 2003-2004 թվականներին՝ Հայաստանի ազգային հզորությունների կարիքների ինքնագնահատում գլոբալ բնապահպանական կառավարման կենսաբազմազանության փորձագետ։ 1995-2006 թվականներին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի տեղակալ՝գիտության գծով, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։

ՀՀ Բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամ է, ԳԷՀ հետ համագործակցության հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների, 5 մենագիր աշխատություններ։ Գիտական գործունեությունը վերաբերում է Հայաստանի անտառային դենդրոբազմազանության (դենդրոֆլորայի) ուսումնասիրությանը, դրա արժեքավոր և հազվագյուտ տեսակների ինտրոդուկցիայի, ինչպես նաև բուսաբանական այգիներում դենդրոհավաքածուների ստեղծմանը, բնական դենդրոպարկերի ստեղծման գիտական հիմունքների մշակմանը[2][3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՊՀ երկրների Բուսաբանական այգիների խորհրդի անդամ։
  • Հայաստանի և Ռուսաստանի բուսաբանական ընկերությունների անդամ։
  • ՀՀ Բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամ։
  • ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի անդամ։
  • ՀՊԱՀ-ում գործող 011 մասնագիտական խորհրդի անդամ։
  • «Հայաստանի կենսաբանական հանդես» և „Takhtajania” գիտական հանդեսների, խմբագրական կոլեգիաների անդամ։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ գովեստագիր (1985)
  • ՀՀ ԳԱԱ Վաստակագիր (2008)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն։ Դասագիրք, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, ՀԳԱ, 2005։
  • Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան։ Երևան, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հրատարակչություն, 2008 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի կազմը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  2. Ժիրայր Հմայակի Վարդանյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
  3. Հայաստանի ագրարային համալսարան, Ժիրայր Վարդանյան(չաշխատող հղում)